Ալիևը հորդորել է ընդլայնել ղարաբաղյան հարցի կարգավորման մասնակիցների թիվը
Համաշխարհային ՄամուլՂարաբաղյան հարցի կարգավորմամբ պետք է զբաղվեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ նաև այլ երկրներ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Եթե մենք խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես դա տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլինի համապարփակ, որը կլինի երկարաժամկետ, հավերժ և աշխարհի առաջատար երկրների լուրջ երաշխիքներով՝ այն երկրների, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Ես չեմ բացառում, որ այդ երկրների կազմը կարող է տարբեր լինել Մինսկի խմբի այսօրվա կազմից», - ասել է Ալիևը ռուսական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում: « Իրավիճակի կարգավորման ուղիները կարող են լինել արածաշրջանային տերությունների ակտիվ մասնակցությունը, միջազգային կազմակերպությունների երաշխիքները և, իհարկե, ադրբեջանցիների վերադարձը իրենց պատկանող հողերը», - հավելել է Ալիևը։