Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ 

Ադրբեջանի սկսած պատերազմի նպատակը էթնիկ զտումն է. ՀՀ նախագահը՝ ՌԴ ԶԼՄ- ների ներկայացուցիչներին

Համաշխարհային Մամուլ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ նրանց հարցերին:

«Այն, ինչ սկսվեց սեպտեմբերի 27-ին, լոկալ բախում չէր, ինչպիսիք նախկինում տեղի էին ունենում: Այն իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց ու լրջորեն են պատրաստվել: Այն նաև տարբերվում է նրանով, որ այդ պատերազմում, բացի ադրբեջանական կողմից ու Արցախի Հանրապետությունից, ներգրավված է նաև երրորդ կողմ՝ Թուրքիան իր ուղղակի մասնակցությամբ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Հակամարտության կողմերը՝ Ադրբեջանն ու Արցախի Հանրապետությունը, տարբեր մոտեցումներ ունեն: Ադրբեջանն ասում է, թե ազատագրում է իր տարածքները: Ո՞ւմից է ազատագրում: Եթե նրանք ազատագրում են հայերից, ապա դրա համար այլ բառ կա՝ ոչ թե տարածքային ամբողջականություն, այլ մեկ այլ միջազգային տերմին՝ էթնիկ զտում: Այսինքն՝ ուզում ենք այդ տարածքը, բայց՝ առանց հայերի:

Այնպես որ, եկեք իրերն իրենց անունով կոչենք: Կա պատերազմ, որն սկսել է Ադրբեջանը, և պետք չէ այն կապել տարածքային ամբողջականության հետ, այն իրականացվում է պարզապես էթնիկ զտման նպատակով»:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ այս պատերազմում Արցախի հայերի ու Ադրբեջանի նպատակներն ու շարժառիթներն էապես տարբերվում են. «Արցախի Հանրապետությունում մարդիկ պայքարում են հանուն իրենց կյանքի, հանուն իրենց երկրի, իրենց ազատության, հանուն այն եկեղեցիների, որոնք դարերով այդ տարածքում են գտնվում: Այսինքն՝ երկու տարբեր մոտեցում կա. մի կողմից մահ է, մյուս կողմից՝ մարդիկ պայքարում են հանուն իրենց կյանքի, հանուն իրենց հայրենիքի»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ այս պատերազմն իր ծավալներից և զինատեսակների կիրառման եղանակներից բացի, տարբերվում է նաև Թուրքիայի ներգրավվածությամբ: «Դուք հարցնում եք Թուրքիայի հնարավոր միջնորդական դերի մասին: Ինչպե՞ս կարող է հակամարտության կողմը միջնորդ լինել: Դա հնարավոր չէ, քանի որ միջնորդ են համարվում նրանք, որոնց վստահում են: Ինչպե՞ս կարող են Արցախի, Հայաստանի, Մոսկվայի կամ մեկ այլ վայրի հայերը վստահել Թուրքիային: Բոլորը գիտեն մեր ժողովրդի պատմությունը,-նշել է նախագահը: -Ի՞նչ է ասում Թուրքիան, ի՞նչ պատճառաբանություն է բերում իր բացահայտ ներգրավվածության վերաբերյալ: Առաջինն այն է, թե սատարում է իր էթնիկ եղբայրներին: Ի՞նչ է սա նշանակում: Եթե էթնիկ եղբայրության տեսանկյունից դիտենք, ապա նրանք նման եղբայրներ ունեն նաև Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայից մինչև Չինաստան տարածքում: Ուրեմն ի՞նչ: Ստացվում է, որ եթե նշված վայրերում ինչ-որ բան տեղի ունենա, նրանք պետք է գնան՝ ներգրավվեն այդ հակամարտություններում՝ պաշտպանելու իրենց էթնիկ եղբայրների՞ն»:

Նախագահ Սարգսյանը անհեթեթություն է որակել նաև Թուրքիայի մյուս պատճառաբանությունները՝ Հայաստանում իբր քուրդ զինյալների առկայության և Ադրբեջանում միջազգային էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ: «Եթե հայերը ցանկանային, ապա քսան տարի առաջ կհարվածեին այդ գազամուղին ու նավթամուղին և թույլ չէին տա Ադրբեջանին միլիարդավոր դոլարներ վաստակել և զենք գնել ու հիմա կիրառել ոչ միայն զինվորների, այլև խաղաղ բնակչության դեմ,-ընդգծել է նա: -Թուրքիան այսպիսով փորձում է արդարացնել իր սպաների, գեներալների, իսլամիստ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանում: Իրականում դա լինելու է նրանց մշտական ներկայությունն Ադրբեջանում, բայց սա արդեն Ադրբեջանի ժողովրդի ու կառավարության գործն է: Նրանք չեն բավարարվելու միայն «պահպանելով» այդ ենթակառուցվածքները, այլ կսկսեն վերահսկել, հետո՝ կառավարել դրանք, իսկ սա նշանակելու է, որ ողջ Եվրոպան նավթի և գազի մատակարարման տեսանկյունից կախվածության մեջ է լինելու Թուրքիայից, որը կվերածվի հսկայական ազդեցությամբ երկրի»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի և ահաբեկիչ-գրոհայինների ներկայությունը տարածաշրջանում ամբողջությամբ փոխում է աշխարհաքաղաքական պատկերը Կովկասում. «Ինչպե՞ս լուծել խնդիրը: Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմը, որը բավականին հաջողությամբ էր գործում՝ իր երեք համանախագահ երկրներով: Բայց ինչպե՞ս վերադառնալ այդ ձևաչափին, երբ այսօր պատերազմ է ծավալվում: Հնարավո՞ր է այսօր դադարեցնել կրակը: Դա հնարավոր կլինի միայն այն պարագայում, երբ այդ երրորդ խաղացողը՝ Թուրքիան, դուրս գա խաղից: Այսինքն, մաթեմատիկական լեզվով ասած՝ մենք ունենք հավասարում՝ իր պարամետրերով, որտեղ հայտնվում է մեկ այլ՝ նոր պարամետր, որը բոլորովին այլ հավասարումից է՝ Թուրքիայի իմպերիալիստական հավակնություններ կոչվող հավասարումից: Եվ նրա գոյությունն անհնար է դարձնում այս հավասարման լուծումը: Այստեղ առաջանում է մեկ այլ հարց, որը հիմա ինձ շատ են ուղղում՝ իսկ հնարավո՞ր է ներգրավել նաև այլ խաղացողների: Մեր դիրքորոշումը շատ հստակ է. արդեն կա երրորդ խաղացողը, որը խանգարում է: Չորրորդ, հինգերորդ խաղացողի ներգրավումն այդ հավասարումը բացարձակ անլուծելի կդարձնի, և այդ լարվածությունը մեկ այլ մակարդակ ու հարթություն կտեղափոխվի, որը վաղը հնարավոր չի լինի ոչ միայն լուծել, այլև՝ կանգնեցնել: Իսկ սա նշանակում է անկայունություն ողջ Կովկասում: Նոր խաղացողների ներգրավումն այս տարածաշրջանը նոր Սիրիա կդարձնի՝ հարյուր անգամ ավելի վտանգավոր դրսևորումներով: Ուստի չպետք է դա թույլ տալ և պետք է այնպես անել, որ հակամարտության մակարդակը նվազի, ոչ թե աճի»:

Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների դերը. «Համանախագահ երկրներից Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի անդամ է, որի անդամ է նաև Թուրքիան: Երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամակցության պայմանագիր էր ստորագրում, այնտեղ կա՞ր դրույթ, որ նա կարող է մասնակցել երրորդ երկրների հակամարտություններին: Բնականաբար՝ ոչ: Ուստի ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի, այլ կազմակերպությունների միջոցով պետք է ազդի Թուրքիայի վրա, որ նա դուրս գա այս խաղից և դրանով իսկ հնարավորություն տա վերսկսել բանակցությունները, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Նախագահը բարձր է գնահատել նաև Ռուսաստանի միջնորդական հնարավորությունը. «Ռուսաստանը կարող է որպես միջնորդ հանդես գալ, քանի որ նորմալ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, կարող է ազդել Թուրքիայի վրա, իսկ մեր և Ռուսաստանի պատմությունը միայն բարեկամության մասին է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Արցախում ապրող հայերը Ռուսաստանը դիտարկում են որպես երկիր՝ որը կարող է իր ազդեցությամբ իրական միջնորդ լինել և դադարեցնել ռազմական գործողությունները:

Ի պատասխան համանախագահ երկրների կողմից տարբեր ձևաչափով միջնորդական հնարավորություններին վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ցանկացած առաջարկ, որը կարող է գործնական արդյունք տալ, ընդունելի է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը
Ամենադիտված