Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ. ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն
Արցախ
Հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։ Ժամը 23։18-ին Արցախի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ, այդ ընթացքում թշնամին հարվածել է(զինատեսակը դեռևս հայտնի չէ) Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկի վրա։ Ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։
Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)