Արցախն իրականացնում է ինքնապաշտպանության իրավունքը և չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան
Արցախ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս: Ադրբեջանի կողմից Արցախում ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց, Արցախում ոտնահարվում են համամարդկային արժեքները, իսկ Արցախը իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը: Այս մասին Հարությունյանն ասաց հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այս պայմաններում ակնկալում են (Ադրբեջանը- խմբ.) Արցախի կողմից համաձայնել իրենց պարտադրած կամ ձևակերպած պահանջներին, դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և դրա շրջանակներում նաև Հայաստանի ու ողջ հայության աջակցությամբ այն իրականացնելու ենք: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,- ասաց Հարությունյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)