ԵՄ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտմամբ
ԱշխարհԼեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը, որի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել հակամարտության երկու կողմերը Մոսկվայում կայացած բանակցություններում, «ծայրաստիճան անհանգստություն» է առաջացնում Եվրամիությունում:
«Մենք ծայրաստիճան անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների շարունակման մասին հաղորդագրություններով, հատկապես՝ քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածների մասին, որոնք հանգեցնում են քաղաքացիական զոհերի։ Միության 27 անդամ երկրները բոլոր կողմերին կոչ են անում հետևել զինադադարի համաձայնագրին»,- ասել է եվրոպացի դիվանագետ Ժոսեպ Բորելը:
Բացի այդ, Բորելը հակամարտող կողմերին կոչ է արել «անհապաղ սկսել իրական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո» (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ):