Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու գործում իրենց կյանքն են նվիրել ՀՀ ԱԻՆ ՃԿ պետական ակադեմիայի ևս երկու սան
Արցախ
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու գործում իրենց կյանքն են նվիրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը եւ Գևորգ Մուրադյանը։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն իր և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմի անունից խորին ցավակցությունն է հայտնում զոհված հերոսների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)