Քարվաճառի ուղղությամբ ևս ընթանում են մարտական գործողություններ. Հովհաննիսյան
Արցախ
Արցախի Քարվաճառի շրջանի ուղղությամբ ևս մարտական գործողություններ են ընթանում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Քարվաճառի ուղղությամբ էլ կան մարտական գործողություններ: Այսօր հակառակորդի ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել: Մարտերն ինտենսիվությամբ, միգուցե, զիջում են հարավային ուղղությամբ տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է »,- ասաց Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)