2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը (տեսանյութ) ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարը ժամանել է Հայաստան Ինձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք. Արեգնազ Մանուկյան Պետբյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերին Մոսկվայի հայկական եկեղեցում աղոթք է անցկացվել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ) Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ Google Play-ից հեռացվել են Mail.ru-ի և «Օդնոկլասնիկի» հավելվածները Իրավապահ համակարգը բացառապես կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգը․ փաստաբան Ալավերդու թիվ 6 մանկապարտեզը քարուքանդից դարձավ ահա այսպիսին. Արեն Մկրտչյան (տեսանյութ) Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին Միլիոնավոր դրամների տուգանքներ հունիսին. ՊԵԿ-ը հրապարակել է խախտումների վիճակագրությունը ԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը. Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին 

Սա սարսափելի ցավ է. Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ (տեսանյութ)

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նախագահը պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց հարցերին:

Ի պատասխան այն հարցի, թե, տեսնելով այս ամենը, որպես երկրի նախագահ ի՞նչ զգացողություններ ունի, Արմեն Սարգսյանը նշել է, որ ցավը սարսափելի է: «Սա մեզ համար կրկնակի, եռակի ցավալի է, որովհետև մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի և ովքեր զոհաբերում են իրենց կյանքը հայրենիքին: Չկան բառեր՝ արտահայտելու այն ցավը, որը զգում ես,-ասել է նա: -Այս պատերազմը նաև անմարդկային է, քանի որ առաջին իսկ օրվանից Ադրբեջանն սկսեց հրթիռակոծել խաղաղ բնակչությանը, բնակավայրերը»:

Նախագահը լրագրողներին մանրամասն ներկայացրել է, թե ինչ է նշանակում պատերազմը յուրաքանչյուր կողմի համար: Եթե Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, այն տարածքների, որտեղ հայերը բնակվում են հազարամյակներ, և որոնք նրանց պատմական հայրենիքն են, ապա, նախագահի խոսքով, դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում:

Նախագահի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանին ցույց տա, թե իրենք էթնիկ եղբայրներն են, թեև նրանք նման եղբայրներ ունեն շատ այլ երկրներում, իսկ հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է: Ըստ նախագահի՝ Թուրքիան Ադրբեջանին ցույց է տալիս, որ նա ունի իր կարիքը, և ինքը գալիս է օգնելու Ադրբեջանին: Բայց ոչ միայն օգնելու, այլև, շատ հավանական է, նաև այնտեղ մնալու, միջազգային խողովակաշարերը կառավարելու համար:

«Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար, -ընդգծել է նախագահը: -Միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար, ու նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ, էներգետիկ անվտանգությունը: Նրանք պայքարում են Միջին Արևելքի անվտանգության համար, նկատենք, որ Թուրքիան ներգրավված է հակամարտություններում Սիրիայում, Լիբիայում, Իրաքում՝ առանց այդ երկրների տարածքային ամբողջականության մասին մտածելու»

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիայի ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը: «Երբ խոսում ենք խաղաղության հասնելու ճանապարհի մասին, դա, վստահաբար, կրակի դադարեցումն է, հրադադարի հաստատումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ աշխատանքը և բանակցությունները վերսկսելը, բայց՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի, որովհետև Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել,-ասել է նախագահը: -ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բանակցային գործընթացին վերադառնալու, խաղաղության հաստատման ուղղությամբ գնալու միակ ճանապարհը այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ողջ տարածաշրջանի համար:

Պատասխանելով Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչման մասին հարցին՝ նախագահը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների մի քանի տարբերությունների մասին: «Տարիների ընթացքում Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը պարզ պատճառով՝ որպեսզի հնարավորություն տա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ցանկացել ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, և հետո միայն Հայաստանը ճանաչի։ Միևնույն ժամանակ, եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, իհարկե, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Սակայն, այս պահին հրադադարի հաստատման ու բանակցություններին վերադառնալու հույս կա: Այդ պատճառով է, որ Հայաստանը նույնիսկ այսօր դա չի անում։ Մեր մոտեցումն այն է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի,-նշել է նախագահն՝ անդրադառնալով մյուս տարբերությանը: -Եղե՞լ եք Շուշիում, տեսե՞լ եք եկեղեցին, տեսե՞լ եք մզկիթը: Մզկիթը հայկական կողմի միջոցներով և ջանքերով վերականգնվեց: Վերականգնվեց նաև եկեղեցին: Իսկ ի՞նչ եղավ այս օրերին: Ադրբեջանը հրթիռակոծեց եկեղեցին: Սա ևս ակնհայտ ցույց է տալիս մեր մոտեցումների տարբերությունը:

Մյուս տարբերությունը ռազմական միավորումների տեղակայմանն է վերաբերում: Արցախում դրանք բնակավայրերում չեն: Այստեղ փորձում են ռազմական ներկայությունն ու գործողությունները հնարավորինս հեռու տանել քաղաքացիական բնակչությունից: Ադրբեջանում հակառակն է՝ ռազմական օբյեկտները հենց բնակավայրերում են՝ թիրախ դարձնելով բնակչությունը»:

Պատասխանելով Ֆրանսիայի ջանքերի մասին լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության ակտիվությունն ու ջանքերը. «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում ներկայացնում է Եվրոպան, բայց մենք ավելի շատ լսում ենք միայն Ֆրանսիայի, քան Եվրոպայի ձայնը: Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը: Մենք բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի ջանքերն ու միջնորդական հնարավորությունները»:

Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱԳ նախարար Լավրովին՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ ջանքեր կներդրվեն հրադադարի հասնելու ու այն պահպանելու ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով նաև լրագրողներին՝ մարդկային խիզախության և մասնագիտական աշխատանքի համար՝ նախագահ Սարգսյանը ճշմարտությունը հանրությանը հասցնելու տեսանկյունից ընդգծել է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ տարածաշրջան այցելելու, Արցախում գտնվելու և իրավիճակն օբյեկտիվորեն ներկայացնելու կարևորությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեդիան լրացուցիչ 145.71 միլիոն դոլար է հատկացնում Համաշխարհային բանկի երաշխիքների համար Ուկրաինայում2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը (տեսանյութ)ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարը ժամանել է ՀայաստանՎենսը խոստովանել է, որ Սպիտակ տունը ձախողել է Էփշտեյնի գործըԻնձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք. Արեգնազ ՄանուկյանՊետբյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերինՄոսկվայի հայկական եկեղեցում աղոթք է անցկացվել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ)Քաղաքացիներին զգուշացրել են հաշվիչների ստուգման անվան տակ տարածվող նոր խարդախության մասին. ՌԴՀարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ Google Play-ից հեռացվել են Mail.ru-ի և «Օդնոկլասնիկի» հավելվածներըԻրավապահ համակարգը բացառապես կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգը․ փաստաբանԹուրքիայում երկհարկանի ավտոբուսի վթարի հետևանքով 46 մարդ է վիրավորվելԱլավերդու թիվ 6 մանկապարտեզը քարուքանդից դարձավ ահա այսպիսին. Արեն Մկրտչյան (տեսանյութ)Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինՆեթանյահուն չեղարկել է հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք իր ծրագրած այցըԱյսօր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրն էՄիլիոնավոր դրամների տուգանքներ հունիսին. ՊԵԿ-ը հրապարակել է խախտումների վիճակագրությունըԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը. Թրամփը շնորհակալություն է հայտնել ԻրանինՇանհայում հանդիպել են Սի Ծինփինը և ՏոկաևըՖիդանը հայտարարել է Սև ծովում անվտանգության ապահովման գործում Թուրքիայի մասնակցության պատրաստակամության մասինԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը«Մուլտի Ուելնես»-ն այլևս Երևանի քաղաքապետարանի տնօրինության ներքո էԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորԱվինյանի ունեցվածքը՝ 8 տարի անց․ Ով է ԹՐԻՓՓ-ը ղեկավարող ՍոկոլովըԻսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի գումարտակի ղեկավարինԲրիտանական արքայական ընտանիքը հուզիչ ուղերձ է հղել Անգլիայի հավաքականին«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին. խախտումներ են հայտնաբերվելՏիզերի և մոծակների տարածած հիվանդություններն աճում են. Փորձագետները զգուշացնում են վտանգների մասին Ուկրաինան նոր վարչապետ ունի Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար նոր բալիստիկ հրթիռ է մշակումԿդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ Բահրեյնի ռազմաբազայում ոչնչացրել են Patriot հրթիռային համակարգՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար ԱՄՆ-ը ձախողվել է Հորմուզը վերահսկելու իր փորձերում․ Իրանի դեսպանԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. ՕսկանյանԼուսին հասած ԽՍՀՄ դրոշը աճուրդում վաճառվել է ավելի քան 100 հազար դոլարով «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը տարածել է հայտարարություն՝ ի պաշտպանություն ԲՀԿ ղեկավարին փոխկապակցված բիզնեսներիԹուրքիան Ուկրաինայում հրադադարի հույս ունի. ՖիդանԱհավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինՆիդեռլանդներում հայտնել են պղծված խորհրդային զինվորների գերեզմանների վերականգնման դժվարությունների մասինՈւկրաինան նոր վարչապետ ունիՉինաստանի արտաքին գործերի նախարարություն. Ռուսաստանը և Չինաստանը աշխարհին ավելի շատ կայունություն և վստահություն են բերումՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՎարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականըՕմանի խոշոր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծմամբ.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամՀայաստանում նվազեցրել են համաճարակների պատճառով կենդանիների անկման կամ սպանդի դիմաց տրվող փոխհատուցման չափը Դատարանը «Արարատցեմենտ»-ը հանձնել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
Ամենադիտված