Ինչու է Թուրքիան ներգրավվել արցախյան հակամարտության մեջ. «Ժամանակ»
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը շատ հստակ ձևակերպել է այն խնդիրներն ու նպատակները, որոնց պատճառով Թուրքիան ներգրավվել է արցախյան հակամարտության մեջ:
Էստուկյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան ունի համաթուրքական պետություն ստեղծելու գաղափարախոսություն, ըստ որի` իրենց պետությունը Ադրիատիկ ծովից պետք է ձգվի մինչև Չինական մեծ պարիսպներ:
Հայաստանն իր աշխարհագրական դիրքով խոչընդոտում է այդ ծրագրի իրականացմանը, և Թուրքիան երբեք չի համակերպվելու Հայաստանի ինքնիշխան գոյության հետ»: