«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին 

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի կոչը՝ ժողովրդին

Տեսանյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի կոչը՝ ժողովրդին.

«Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնությունն ենք բերում ձեզ և Հայրապետական Մեր սերն ու աղոթքները:

Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, մեր հուշարձաններն ու սրբավայրերը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Թիրախավորվել են նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը։ Ադրբեջանի այս ընթացքը ի ցույց է դնում բանակցությունները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու և բնաջնջելու նրա հայատյաց քաղաքականությունը։ Արցախի համար չկա և չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց:

Մենք դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող բոլոր պետություններին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ առավել վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող վայրագություններն ու ցեղասպան գործողությունները, հարկադրելու դադարեցնել պատերազմը և հիմնախնդրի կարգավորմանը հետամուտ լինել բանակցությունների ճանապարհով։ Արցախի ժողովրդի անվտանգ կյանքը, Արցախում կայուն խաղաղության հաստատումը կենսական ու հրամայական է՝ կանխելու ավերածություններն ու հումանիտար աղետը տարածաշրջանում։  

Մեր կոչն ենք ուղղում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին. սիրելիներ, առավել քան երբևէ հայրենիքը կարիքն ունի մեզանից յուրաքանչյուրի ամբողջանվեր հանձնառության, համայն հայության համախմբման և հաղթական վճռականության՝ Արցախը պաշտպանելու, մեր ժողովրդի նկատմամբ արդարություն հաստատելու սրբազան այս գոյապայքարում։ Լինենք միասնական և աննկուն, շարունակենք Արցախին ցուցաբերվող զորակցությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը, որպեսզի մեր հերոս նախնիների ոգով ներշնչված՝ փառապանծ հաղթանակով վերականգնենք խաղաղությունը հայրենյաց սահմաններում և ապահովենք Հայաստան և Արցախ մեր հայրենի երկրի անվտանգ ու ստեղծագործ կյանքը։

Սիրելի զինվորներ և սպաներ Հայոց փառապանծ բանակի, առանձնակի գնահատանքով և երախտագետ սրտով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը։ Ամեն օր ծանր մարտերում դուք սխրանքներ եք գործում` պաշտպանելով մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը մեր ժողովրդի։ Ամեն ժողովուրդ պիտի հպարտանար ձեզ պես նվիրյալ, արժանավոր զավակներով: Մեր ժողովրդի պարծանքն եք դուք, մեր պետականության, ազատ Հայաստանի, ազատ Արցախի գոյության և մեր արդար ձգտումների երաշխավորը: Այս պայքարի ընթացքում նաև կորցրեցիք զինակից ընկերներ, ովքեր ընկան հերոսի մահով և ժառանգեցին նահատակության անթառամ պսակը։ Մեր նորօրյա նահատակների լույս հիշատակի առջև թող հաստատ լինի ձեր ուխտը՝ ազգասիրության հաղթական ոգին աննկուն պահելու և հայրենին պաշտպանելու։ Ձեր անձնվիրումի ու ծառայության օրինակով ոտքի է կանգնել համայն մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի և իր ձայնն է բարձրացնում հանուն Արցախի իրավունքների և հաղթանակի։ Մենք հավատում ենք, որ «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով» (Սաղմ. ԻԸ 11)։ Եվ այդ հաղթական հավատքով հայցում ենք Բարձրյալից, որ անփորձանք պահի ու պահպանի ձեզ, սիրելի զինվորներ և սպաներ, աշխարհազորայիններ և կամավորականներ, զինավառի ձեզ իր հոգևոր սպառազինությամբ և զորացնի ձեր բազկի ուժը՝ հաստատելու հարատև խաղաղությունը մեր հայրենիքում և մեր ժողովրդի կյանքում։

Աղոթում ենք ձեզ համար։ Աստված օգնական և ապավեն ձեզ, Աստված օգնական և ապավեն Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին և մեր ժողովրդին։ Ամեն»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար
Ամենադիտված