Ադրբեջանն իր երկիր է հրավիրել վրացի լրագրողներին. «Ժամանակ»
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի կառավարությունը իր միջոցներով Ադրբեջան է հրավիրել վրացի մի խումբ լրագրողների, որոնց տեղաշարժը խիստ սահմանափակված է լինելու: Նրանք չեն լինելու առաջնագծում և նույնիսկ հնարավորություն չեն ունենալու լուսաբանել հանրային տրամադրությունները Բաքվում: Վրացի լրագրողները միայն տարվելու են Գյանջա, որպեսզի պատմեն «հայերի վայրագությունների մասին»:
Վրաստանի կառավարությունը որևէ վրացի լրագրողի թույլ չի տալիս այցելել Հայաստան և Արցախ՝ չնայած այդպիսի բազմաթիվ դիմումների առկայությանը»: