«Հրապարակ». Առեւտուր դատական համակարգում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահի պաշտոնում վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի չընտրվելուց հետո քաղաքական շրջանակներում չէին բացառում, որ նա շուտով կհետեւի Էդգար Շաթիրյանի օրինակին, որը ժամանակին չընտրվելով Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ՝ հրաժարվեց անդամությունից եւս, ու կհրաժարվի ՍԴ անդամությունից։
Հիշեցնենք, որ Շաթիրյանին էլ իշխանությունը խոստացել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն որոշեց, որ այն պետք է զիջի ընդդիմությանը՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին։
Սակայն, հավանաբար, կողմերը եկել են համաձայնության, եւ վճռաբեկի նախագահ կդառնա Խունդկարյանի նախընտրած թեկնածուն՝ դատավոր Լիլիթ Թադեւոսյանը, ով երեկ ԲԴԽ-ում ընտրվեց վճռաբեկի նախագահի թեկնածու եւ առաջիկայում կներկայացվի ԱԺ դատին»: