Ի նշան բողոքի՝ ֆրանսահայերը փակել են հարևան երկրների հետ սահմանային անցակետերը. (տեսանյութ)
ՏեսանյութերՎաղ առավոտից Ֆրանսիայի Լիոն քաղաքի և հարակից բնակավայրերի հայերը փակել են դեպի Շվեյցարիա տանող սահմանային անցակետը: Ցուցարարները եվրոպական երկրներից պահանջում են անտարբեր չմնալ Արցախում ընթացող պատերազմին և դատապարտել ադրբեջանաթուքական ագրեսիան Արցախի և հայ ժողովրդի դեմ:
Vesti.am-ի աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան միաժամանակ փակվել են նաև Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ սահմանային անցակետերը:
Նշենք , որ այսօր մեր հայրենակիցները փակել են նաև Բելգիայից Լիլ տանող ճանապարհը․
Մանրամասները՝ տեսանյութում։