Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը․ թուրք լրագրող․ Modern Diplomacy
Համաշխարհային ՄամուլԹուրքական և ադրբեջանական հարձակումները հայերի վրա արդարացում չունեն։ Արցախի բնակչությունը 95 %-ով բաղկացած է հայերից: Այն հազարամյակներ շարունակ պատմական Հայաստանի մի մասն է: Այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս»,- գրում է թուրք լրագրող Ուզայ Բուլութը։ Հոդվածը հրապարակվել է Modern Diplomacy կայքում։ Թուրք հոդվածագիրը նշում է, որ ադրբեջանական հարձակումների ընթացքում թիրախավորվել է Արցախում գտնվող հոգևոր տաճարը՝ Ղազանչեցոց եկեղեցին։ Նա հավելում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է իր եղբայրական ժողովրդին՝ Ադրբեջանին՝ նպատակ ունենալով իրագործելու ոչ մահմեդական ժողովուրդներին մահմեդական դարձնելու Թուրքիայի վաղեմի ծրագիրը։ Նա բացահայտորեն հայտարարել է, որ Արցախի վրա հարձակումը ջիհադ է։ «Ջարդերն ու ավերածությունները կանգնեցնելու լավագույն միջոցը աշխարհի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչումն է»,֊ հավելել է թուրք լրագրողը։