Ադրբեջանի Մասալիի շրջանում մոբիլիզացիայի հետ կապված լուրջ խնդիրներ կան
ԱդրբեջանTolishMedia-ի հաղորդմամբ` վերջին օրերի ընթացքում Մասալիի բնակիչները կտրականապես հրաժարվում են ներկայանալ զորակոչի՝ պետական կոմիտեի Լերիքի բաժանմունք և կատարել երկրում հայտարարված զորահավաքի պահանջները:
Ասում են, որ Մասալիի շրջանում բնակվող թալիշների աճող մտահոգության հիմնական պատճառը ղարաբաղյան ճակատում մեծ թվով մարդկանց նահատակությունն ու անհետացումն է։
Աղբյուրը նշում է, որ միայն վերջին 3 օրվա ընթացքում Մասալիի շրջանից ղարաբաղյան մարտերում տասնյակ սպանված թալիշներ կան, որոնցից միայն 13-ն են տեղափոխվել այդ վարչական շրջան և թաղվել։