«Իրավունք». Մտել է, որ ներսից «պայթեցնի» տիրադավերի անսամբլը. Վրթանես Սրբազանը սկսել է խաղե՞ր տալ Հունվարի 16-ի օրվա խորհուրդը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունվարի 16-ին «Հրապարակ». ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի Ի՞նչ են հուշում աստղերն այսօր. Աստղագուշակ հունվարի 16-ի համար «Ժողովուրդ». Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը նոր աղա՞նդ է ստեղծելու Սպիտակ տունը հայտնել է Իրանի նկատմամբ Թրամփի հետաքրքրության մասին Մեկ տարվա ընթացքում ՆԳՆ կրթահամալիրում վերապատրաստում է անցել ավելի քան 10.000 ոստիկանության ծառայող․ ՆԳ նախարար Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար 71-ամյա տղամարդը կալանավորվել է Թրամփը սպառնացել է զորքեր ուղարկել ամերիկյան նահանգ 

Այս իրավիճակում Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության. Վարչապետի հարցազրույցը Libération-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Libération թերթին, որի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

Libération – Պարոն վարչապետ, ինչո՞ւ չի գործում հրադադարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև Ադրբեջանը, ըստ էության, մերժեց դա: Չնայած հայտարարությունն ընդունվել է համատեղ, բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան թույլ չի տվել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Որովհետև դեռ հնարավոր հրադադարի քննարկումների ժամանակ Թուրքիայի նախագահը հրապարակային հայտարարեց, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ առանց Թուրքիայի միջամտության այս պատերազմը չէր սկսի, որովհետև Թուրքիան է Ադրբեջանին քաջալերել հարձակվել: Հարձակմանը մասնակցում են և մասնակցել են թուրքական ստորաբաժանումներ: Պատերազմական գործողությունների ղեկավարմանը մասնակցում են թուրք բարձրաստիճան զինվորականներ, և Թուրքիան է, որ Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ղարաբաղյան հակամարտության գոտի և նրանց ներգրավել Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված հարձակմանը:
Եվ սա պատահական չէր: Որովհետև այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է, մասնավորապես, Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Դա ծավալապաշտական և կայսերական քաղաքականություն է: Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը շարունակելու: Եվ դա անում է մեկ շատ կոնկրետ նպատակով, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք:


Libération
 – Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը «բավականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մոտ»: Ինչո՞ւ թիրախավորել Գյանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկվել է: Եվ ես ուզում եմ ընդամենը մեկ փաստ բերել. տեսնելով, որ ոչ մի կերպ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից հետո առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, գյուղերի բնակավայրերի հրթիռակոծությունը հնարավոր չի լինում դադարեցնել, Ղարաբաղի Պաշտպանության բանակը որոշել է պատասխանել: Եվ այդ պատասխանից հետո Ստեփանակերտն այլևս չի ռմբահարվում: Համենայնդեպս, դրան հաջորդած օրերին:

Libération – Դա՞ է պատճառը, որ վերջերս կոչ արեցիք կամավորներին միանալ ճակատին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Որովհետև սա ուղղակի քաղաքական պատերազմ չէ: Սա հայ ժողովրդի ցեղասպանության փորձ է: Եվ հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն պաշտպանի, ինչպես և ցեղասպանության սպառնալիքի ներքո գտնվող ցանկացած ժողովուրդ: Հիմա՝ առավել ևս այս իրավիճակում, մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության: Այն, ինչ անվանվում է remedial secession: Որովհետև ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում հայերին սպառնում է ցեղասպանություն, ֆիզիկական ոչնչացում և էթնիկ զտում այն տարածքներում, որը կլինի Ադրբեջանի հսկողության ներքո:

Libération – Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան:

Libération – Իսկ ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մոտավորապես նույնը: Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում:

Libération – Հակամարտության սկզբնավորումից 30 տարի անց Հայաստանը համաձա՞յն է բանակցությունների և ի՞նչ պայմաններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք Մոսկվայում այդ համաձայնությունը ձեռք ենք բերել, և այնտեղ հստակ նկարագրված է: Իհարկե, մենք պատրաստ ենք բանակցությունների: Եվ եթե սա լիներ զուտ Ղարաբաղի հարց, բանակցություններն արդեն սկսված կլինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ նրանցից մեկի միջնորդությամբ: Ինչո՞ւ չեն սկսում: Որովհետև Թուրքիան տարածաշրջանը վերաձևելու և տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու խնդիր է լուծում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իրավունք». Մտել է, որ ներսից «պայթեցնի» տիրադավերի անսամբլը. Վրթանես Սրբազանը սկսել է խաղե՞ր տալ«Ժողովուրդ». Փաշինյանի պլանները կաթողիկոսի մասով չեն հաջողվում. 57-ից 10-ը անբավարար են«Հրապարակ». ԱԱԾ սուրհանդակները կրկին գործի են դրվելՀունվարի 16-ի օրվա խորհուրդըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունվարի 16-ին«Հրապարակ». ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքիԻ՞նչ են հուշում աստղերն այսօր. Աստղագուշակ հունվարի 16-ի համար «Իրավունք». Փակել Արամի օդերը. Վեհափառ Հայրապետի աջը համբուրելու համար Զավենիչի արդարացումները չեն ընդունվել«Ժողովուրդ». Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը նոր աղա՞նդ է ստեղծելու12-ամյա աղջիկն ընկել է 25-րդ հարկի պատուհանից և ողջ մնացելՎենեսուելայի ընդդիմության առաջնորդն իր Նոբելյան մրցանակը հանձնել է ԹրամփինՎաչե Ամարյանը մազերի փոխպատվաստման է դիմել Որոշ գերտերությունների համար մենք ընդամենը թիվ ենք․ Նազենի ՀովհաննիսյանՀաղորդավարուհին ուղիղ եթեր է մտել եկել տնից և հայտնվել զվարճալի իրավիճակում (տեսանյութ)Սպիտակ տունը հայտնել է Իրանի նկատմամբ Թրամփի հետաքրքրության մասին103-ամյա կինը կենդանացել է հուղարկավորության ժամանակ Անդրանիկ Խաչատրյանը լքել է Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնըԴանիայի վարչապետը երկու բառով է նկարագրել ԱՄՆ-ի հետ բանակցություններըՂազախստանում կգործարկվի ԱԲ–իմամՓորձագետը նշել է՝ որն է Թրամփի համար 2026 թվականի ամենակարևոր ամսաթիվըԶելենսկին պատասխանել է Թրամփի քննադատությանըՄեկ տարվա ընթացքում ՆԳՆ կրթահամալիրում վերապատրաստում է անցել ավելի քան 10.000 ոստիկանության ծառայող․ ՆԳ նախարար Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար 71-ամյա տղամարդը կալանավորվել է Թրամփը սպառնացել է զորքեր ուղարկել ամերիկյան նահանգԱմերիկացիների 75%-ը դեմ է Գրենլանդիայի վերահսկողությունը ԱՄՆ-ին փոխանցելու գաղափարինՄարտաֆիլմ հիշեցնող դեպք՝ Երևանում Հունվարի 16-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու Մարիամ Փաշինյանը խոսել է հասարակության կողմից ճնշումների մասին ու կիսվել խորհրդովԹուրքիան խառնվում է ՀՀ քաղաքական, գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը․ Մանուկյան«Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել PR-ի, գերիների հարցն առավել ևս». Քրիստինե Վարդանյան Որտեղ է հանգստանում Ալեն Սիմոնյանը (լուսանկարներ)4 հայ գերյալներին Բաքուն և Անկարան փոխանակել են ՀՀ-ումը բանտարկված թուրքական գործակալների և ահաբեկիչների հետ. ԱյվազյանԱրման Ծառուկյանը հայտնել է, թե որքան գումար կա իր անձնական հաշիվներում Իրանում չեղարկվել են 800 մահապատիժները․ Սպիտակ տուն Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստը«Երիտասարդները կարող են միայն նախանձել»․ Թրամփի ֆիզիկական վիճակը բարձր են գնահատելՊուտինը հայտարարել է, որ միջազգային ասպարեզում իրավիճակը գնալով վատթարանում էՈրոշվել է ավելացնել Երևանի շտապ բուժօգնության աշխատողների աշխատավարձերը. Տիգրան Ավինյան Ռուսաստանը ձգտում է երկարատև խաղաղության. Վլադիմիր Պուտին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի ԱԳ նախարարն աջակցել է Փաշինյանին, սակայն նշել՝ «Հայաստանը պետք է լուծի մի քանի ներքին հարցեր»ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել․ մանրամասներ Զելենսկին ձգձգում է խաղաղության համաձայնագիրը․ ԹրամփԲջջային հեռախոսներ ներկրելու գործով քրվարույթը նախաձեռնվել է ՊԵԿ կողմից Պուտինը հույս է հայտնել Հարավային Կորեայի հետ հարաբերությունների վերականգնման վերաբերյալԶախարովան մեկնաբանել է Սոլովյովի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալՇատերը առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար․ ԱվանեսյանՈրոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը․ Ավինյան
Ամենադիտված