Ադրբեջանը սև ցուցակում է ընդգրկել ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին
ԱդրբեջանԱդրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին սև ցուցակ է ընդգրկել Բաքվի հետ չհամաձայնեցված այց կատարելու համար, հայտնում է Ռիա Նովոստին` հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը:
Նշենք, որ Վիտալի Միլոնովը Իստագրամի իր էջում լուսանկար է հրապարակելԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և կից գրել. «Այսօր հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ: Այս դժվար օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումն անընդունելի է: Մենք շատ հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական անօդաչու ինքնաթիռ այլևս կյանքեր չի խլի: Ղարաբաղի հողը ԻՊ֊ի ահաբեկիչների ատամը չի կտրի»: