Փարիզի արվարձանում իսլամիստի կողմից ուսուցչին գլխատելու գործով ինը մարդ է ձերբակալվել․ BFM
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի իրավապահ մարմինները Փարիզի արվարձաններից մեկում բերման են ենթարկել ուսուցչին գլխատած իսլամիստի ծնողներին, պապին և 17-ամյա եղբորը, հայտարարել է BFM հեռուստաալիքը: Ըստ աղբյուրի՝ այս գործով արդեն ինը հոգի կալանավորվել է: Նշվում է, որ ահաբեկչի հարազատները ձերբակալվել են Էվրու քաղաքում։ Հայտնի է, որ հինգ այլ ձերբակալվածների թվում է աշակերտներից մեկի հայրը, որը սոցիալական ցանցերում բողոքել է ուսուցչից:
Ֆրանսիայի նախագահը կատարվածը որպես ահաբեկչություն էր որակել ու խոստացել քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ։