Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել
Իրան
Իրանում՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին հայտնել է նահանգապետ Ալի Ամիրին:
Նա նշել է, որ միջադեպը պատահել է Գարա Գոչ գյուղում: Նրա խոսքով՝ դրա արդյունքում կորուստներ չկան: Ռազմական փորձագետները հետաքննում են՝ պարզելու, թե անօդաչու թռչող սարքը որ կողմին է պատկանում և թե որտեղից է այն օդ բարձրացել:
Նշվում է նաև, որ ԼՂ կոնֆլիկտի սրումից ի վեր շուրջ 60 արկ է հայտնվել Խոդա Աֆարինում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)