Հուլիսի 1-ից՝ ֆինանսական նոր «ՍՏՈՊ». գործիքը կա, պատասխանատվության հարցը՝ բաց. Արփինե Հովհաննիսյան Հայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալին Փեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրին Ավտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներ Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկա Իրական խաղաղություն հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա․ մնացածը փուչիկներ են․ Մանե Թանդիլյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.com Կլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ) Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքները 

Վարչապետի հետ իմ հանդիպումից հետո «Հանուն Հանրապետության» կուսակցությունը որոշեց հանդես գալ հայտարարությամբ․ Բաբաջանյան

Քաղաքական

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնում է, որ վարչապետի հետ իր հանդիպումից հետո «Հանուն Հանրապետության» կուսակցությունը որոշել է հանդես գալ հայտարարությամբ․

«Արդեն չորրորդ շաբաթը շարունակվող պատերազմը մեզ ստիպել է մոբիլիզացնել մեր ուժերն ու ռեսուրսները ոչ միայն առաջնագծին, բանակին օգնելու համար, այլ նաև քաղաքական–դիվանագիտական դաշտում։ Մենք ապրում ենք ծանր, դժվարին ժամանակներ, որում կայացվել ու կայացվելու են կենսական, կարևորագույն որոշումներ և մենք ուղղակի իրավունք չունենք դույզն ինչ սխալվելու այդ որոշումներում։

Եվ եթե ռազմի դաշտում մեր որոշումն աներկբա է ու միարժեք՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ապա նույն վճռականությունը մենք պետք է դրսևորենք նաև քաղաքական–դիվանագիտական որոշումների կայացման գործընթացում։ Հասկանալիորեն, այս պատերազմում բախվում ու հատվում են բազմաթիվ, տասնյակ աշխարհաքաղաքական շահեր ու ազդեցություններ, որոնք չեն կարող չանդրադառնալ պատերազմի դադարեցման ու դրան հաջորդելիք քաղաքական որոշումների, այդ թվում՝ մեր կողմից կայացվելիք քաղաքական որոշումների վրա։ Հետևաբար մենք արդեն այսօր պետք է սահմանենք այն հիմնական չափանիշները, կամ, ինչպես ընդունված է ասել՝ կարմիր գծերը, որոնք չենք հատելու որևէ որոշման կայացման պարագայում։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ու առավել ևս պատերազմական այս օրերին Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ այս պատերազմում մենք կռվում ենք հանուն Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգության, որը հնարավոր չէ ապահովել առանց այդ նույն ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Այսինքն՝ ամենաբարձր մակարդակով սահմանվել է, որ մեր կողմից հայտնվող պատրաստակամությունը՝ փոխզիջումների վերաբերյալ, չի կարող որևէ կերպ առնչվել Արցախի կարգավիճակին, ասել է թե, մեր կողմից այս կամ այն փոխզիջումը կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ հակառակ կողմը պատրաստ կլինի Արցախի կարգավիճակի ճանաչմանը։

Հենց դա է մեր՝ հայկական կողմի գլխավոր կարմիր գիծը, որը մենք որևէ կերպ չենք պատրաստվում ու որևէ պարագայում չպետք է հատենք։ Հենց այս առանցքը պետք է ընկած լինի այս օրերին ամենատարբեր մայրաքաղաքների, բարեկամ ու ոչ բարեկամ միջնորդների կողմից պաշտոնական կամ փորձագիտական և այլ խողովակներով մեզ առաջարկվող կարգավորման տարբերակների հանդեպ մեր վերաբերմունքի հիմքում։ Այո, մենք պատրաստ ենք փոխզիջումների, այո, այդ փոխզիջումների շարքում կարող են լինել նաև որոշակի տարածքային զիջումներ, բայց դրանք կարող են տեղի ունենալ միայն ու բացառապես այն դեպքում, եթե դրանց դիմաց կճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Սա ոչ թե առավելապաշտություն է, այլ պարզ, պրագմատիկ մոտեցում, որովհետև այս սկզբունքը՝ Արցախի կարգավիճակը շրջանցող կարգավորման որևէ տարբերակ լինելու է ոչ թե խաղաղության, այլ նորանոր պատերազմներ հարուցող ժամանակավոր, թվացյալ լուծում։ Ընդ որում, եթե նախկինում, մինչև այս պատերազմը թեկուզ տեսականորեն քննարկելի էր Արցախի կարգավիճակի հստակեցումը հետագայում, ապա այս պատերազմը ցույց տվեց, որ դա ուղղակի անթույլատրելի է՝ կարգավորման ցանկացած տարբերակ առաջին հերթին պետք է ապահովի Արցախի կարգավիճակի ճանաչումը և դրանից հետո միայն՝ այլ փոխզիջումներ, որովհետև ցանկացած այլ տարբերակ, որը Արցախի կարգավիճակի հարցը կթողնի ապագային, ուղղակի կդառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր։

Այսպիսով, Արցախի կարգավիճակը այն սահմանային կետն է, այն կարմիր գիծը, որը որևէ դեպքում չի կարող հատվել մեր կողմից։ Ընդ որում, այս հարցի շուրջ Հայաստանի ու Արցախի ներսում, քաղաքական ուժերի շրջանում կա կոնսենսուս, գրեթե բոլոր ուժերը՝ անկախ իրենց կարգավիճակից ու դիրքավորումներից հավատարիմ են այս սկզբունքին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանի իշխանությանը՝ բանակցային գործընթացում հանդես գալու ավելի ամուր դիրքերից՝ ունենալով թիկունքի լիակատար աջակցությունը։

Մեր զինված ուժերը արդեն չորրորդ շաբաթը հերոսաբար մարտնչում են այն արդյունքի համար, որը մենք՝ քաղաքական գործիչներս, բայց առաջին հերթին գործող իշխանությունը պետք է արձանագրի դիվանագիտական ասպարեզում։ Իշխանությունը այդ նպատակին հասնելու համար ունի անհրաժեշտ ներքին ռեսուրսները՝ քաղաքական ուժերի զգալի մասի անվերապահ աջակցությունը, իսկ որոշ ուժերի առնվազն լոյալությունն ու չխանգարելու պատրաստակամությունը։ Հետևաբար մենք բանակցությունների պետք է գնանք այս ամուր դիրքերով՝ պատրաստ լինելով փոխզիջումների, բայց որևէ պարագայում չզիջելով, եթե դրա դիմաց չենք ստանալու համարժեք փոխհատուցում, այն է՝ Արցախի ժողովրդի ինքորոշման ճանաչում։

Աստված պահապան Արցախ և Հայաստան աշխարհը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օմանը և Իրանը կքննարկեն Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմըԹրամփը հայտարարել է, որ իրանական ակտիվները կօգտագործվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանք և դեղորայք գնելու համարՀուլիսի 1-ից՝ ֆինանսական նոր «ՍՏՈՊ». գործիքը կա, պատասխանատվության հարցը՝ բաց. Արփինե ՀովհաննիսյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույցՎեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռըBloomberg. Սիրիայի նախագահը կարող է այցելել Անկարա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակՀայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալինՀունգարիայի քաղաքական կուրսում փոփոխություններ են նկատվումBloomberg. Մելոնին քննարկում է ապրիլին Իտալիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարցըԻրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնելՓեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրինԱՄՆ-ը չի շարունակի Հորմուզի նեղուցի շրջափակումը, հայտարարել է ԹրամփըԱվտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներՊուտինը մեկնաբանել է Հյուսիսարևելյան ռազմական շրջանի (ՀՌՇ) գոտում ստեղծված իրավիճակըԱՄՆ-ն նոր հարձակում է նախատեսում Իրանի դեմ. Թրիփփի ճակատագիրը՝ անորոշ (տեսանյութ)Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկաՌԴ ՊՆ նախարարությունում կարևորել են արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը զինված ուժերումՆեթանյահուն կոչ է արել Իսրայելին անկախություն ապահովել զենքի ոլորտումԻրական խաղաղություն հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա․ մնացածը փուչիկներ են․ Մանե ԹանդիլյանՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետԹրամփը հայտարարել է, որ Իրանը մեծ զիջումների է գնում ԱՄՆ-ի հետ բանակցություններումՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.comԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն էՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոններըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԳևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներըGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքներըՄինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-նՊուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում ՈւկրաինայինՇախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետոԲրյուսելում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնումըԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելՊատգամավորի երդման նոր տեքստը.Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ. Լավրով (տեսանյութ)Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Նռնականետերից մինչև հակատանկային ականներ. ի՞նչ է բնակչությունը կամավոր հանձնել ոստիկանությանըՌուսական ցորենի նոր խմբաքանակ՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. 10 վագոն է ուղարկվել Հայաստան​Մ-19 Եվրոյի որակավորման փուլ. հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկըԹուրքիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում․ կան զոհեր «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կամակերպում. Մ. ՂահրամանյանՍուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության գործնական փուլինԵրևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշըԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը Պուտինը Հարավային Օսիայի ղեկավարին իր խորհրդական է նշանակել Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Իրանը նոր գնորդներ է փնտրում նավթի արտահանման համար
Ամենադիտված