Կոչ եմ անում Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետերի հանդեպ պատժամիջոցներ սահմանել և անհապաղ հրադադար հայտարարել․ Ալեքսիս Օհանյան
Համաշխարհային ՄամուլԱմերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Ինստագրամի իր էջում տեսաուղերձ է հրապարակել հետևյալ մակագրությամբ․ «Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Առանց իրական զինադադարի՝ տառապանքը դեռ երկար կշարունակվի: Ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների իմ կառավարությանը՝ տեր կանգնել Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետերին և նախատել հայերի դեմ այդ հարձակումները, պատժամիջոցներ սահմանել և անհապաղ հրադադար հայտարարել: Արդեն շաբաթներ են անցել և բացարձակապես ոչ մի բառ չի ասվել ԱՄՆ-ից՝ այն երկրից, որը ողջունեց ցեղասպանություն վերապրած իմ հայ նախնիներին»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն