Ֆրանսիայում բանտարկվել է իսլամիստի կողմից ուսուցչի գլխատումը արդարացնող ուսանողուհին․ Figaro
Համաշխարհային ՄամուլՖրանսիայում չորս ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել մի բնակչուհի, ով հայտարարել էր, որ Փարիզի մերձակայքում իսլամիստի կողմից գլխատված ուսուցիչը «արժանի էր դրան», գրում է Figaro թերթը: Ըստ թերթի, հինգշաբթի օրը իրավապահ մարմինները բերման են ենթարկել 19-ամյա մի ուսանողուհու, ով մեկնաբանություն էր գրել այն մասին, որ ուսուցչի մահը «տեղին էր»: Նա Բեսանսոնի դատարանի կողմից չորս ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «ահաբեկչությունն արդարացնելու համար»: Լսման ժամանակ աղջիկը խոստովանել է իր արածը և հայտարարել, որ սխալ է թույլ տվել: Դատախազությունը դատարանից խնդրել է վեց ամսվա պայմանական պատիժ նշանակել, ինչպես նաև 180 ժամ հարկադիր աշխատանք «սխալի» համար: Աղջիկը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչն է դրդել իրեն այդպիսի արտահայտություն անել: