Մարտունու շրջանում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, բայց հետ է շպրտվել
Արցախ
Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը