Այս պահին թշնամական ուժերը հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը
Արցախ
Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։
Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)