«Հրապարակ». Ժնեւում կհայտարարեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը եւ իրականացման ժամանակացույցը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում բառացիորեն հայտարարեցին. «Համանախագահները եւ ԱԳ նախարարները համաձայնեցին նորից հանդիպել Ժնեւում՝ հոկտեմբերի 29-ին, որպեսզի քննարկեն, համաձայնության հասնեն եւ ըստ ժամանակացույցի գործադրման մեկնարկ տան, որը նույնպես կհամաձայնեցվի ԼՂ հակամարտությունում խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր անհրաժեշտ քայլերի հետ` հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ընդունվել են Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից»։
Այսինքն, մտադիր են վաղը Ժնեւում հայտարարել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը եւ իրականացման ժամանակացույցը: Հասկանալի է, որ Մինսկի խումբը դժվար թե դուրս գա տարիներ շարունակ բանակցված կարգավորման շրջանակներից:
Սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը՝ պատերազմը շարունակելու մասին, այս տրամաբանությունից դուրս էր»: