Որսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան Ուշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը Արարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանին ԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ Փաշինյանին ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համաձայնագիր են ստորագրել «Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ Պուտին Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով Սամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք» Ադրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումը Սպերցյանի հաջող մեկնարկը «Ալ Ահլիում»․ Կրասնոդարի մարզիչը կանխատեսում է փայլուն շարունակություն Աշխարհը՝ լարված․ Հորմուզից ու Սարատովից մինչև Դուբլին ու Նյու Յորք՝ օրվա 10 գլխավոր կադրերը (տեսանյութ) 

«Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. ««Արցախում ընթացող պատերազմը միջազգային մեծ ռեզոնանս է առաջացրել։ Ի սկզբանե Ադրբեջանը հաշվարկել էր, որ իրենց սանձազերծած պատերազմը մեծ աղմուկ չի առաջացնի, բայց տեղի ունեցավ հակառակը։ Միջազգային տարբեր հեղինակավոր լրատվականներ անդրադառնում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Իսկ ռազմական գործողություններում Թուրքիայից և Սիրիայից բերված ահաբեկչական խմբերի ներգրավվածությունը ավելի է մեծացնում հակակրանքն Ադրբեջանի նկատմամբ։ Եվ սա հատկապես դրսևորվում է հանրային-հասարակական մակարդակում։ Այս ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները տեղում լուսաբանում են աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նույնիսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն արգելել է այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր, այլև շատ հաճախ միտումնավոր թիրախավորում է արտասահմանցի լրագրողներին։ Արդյունքում գրանցվեցին դեպքեր, երբ արտասահմանցի լրագրողները հայտնվեցին հրթիռակոծության տակ և վիրավորվեցին։ Այսպիսի պահվածքով Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ արտասահմանցի լրագրողները զերծ մնան Արցախ այցելելուց և իրադարձությունների ընթացքը տեղում լուսաբանելուց։

Չէ՞ որ այդ լրագրողներն իրենց հրապարակումներով մեծ ներդրում են ունենում իրենց երկրներում հասարակական տրամադրությունների ձևավորման գործում։ Արդյունքում տարբեր երկրներում ապրող մարդիկ պարզորոշ տեսնում են, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ոչնչացնել Արցախում բնակվող ողջ հայությանը, որի փրկության միակ ելքը Արցախի անկախության ճանաչումն է։

Եվ պատահական չէ, որ պատերազմի առաջին իսկ օրերից տարբեր երկրների քաղաքական, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ իրենց համերաշխությունը հայտնեցին Հայաստանի և Արցախի ժողովուրդներին։ Իսկ հասարակական այսպիսի տրամադրություններն առաջին հերթին իրենց արտացոլումն են գտնում տեղական իշխանությունների մակարդակով։

Եվ այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել, որ Արցախում ընթացող պատերազմի պայմաններում աշխարհի շատ երկրների քաղաքներ և նահանգային իշխանություններ մեկը մյուսի հետևից Արցախի անկախությունը ճանաչող որոշումներ են ընդունում։

Իսկ Ժնևի քաղաքային խորհուրդը մեկ քայլ առաջ գնաց և, բացի Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելուց, նաև Ադրբեջանի դեմ սանկցիաներ սահմանող բանաձև ընդունեց։ Հանրային տրամադրությունները ազդեցություն են գործում նաև խորհրդարանական մակարդակով։ Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր ընդունվեցին։ Արցախ այցելեցին և իրավիճակին ծանոթացան խորհրդարանականներ Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ:

Ներկայացուցիչների պալատում ևս շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
BRICS-ը կոչ է արել բարեփոխել Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկըԹրամփը նամակ է հղել Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ ՌամաֆոսայինՈրսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան Ղազախստանը հերքել է «Եվրատեսիլ-2027»-ին մասնակցելու հայտ ներկայացնելու մասին տեղեկությունըՈւշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենSaba. Սաուդյան Արաբիան հարվածել է Եմենի օդանավակայանինՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը Ռուսական լրատվամիջոցը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տեսակետը ռուսական ռազմաբազայի դուրսբերման հետևանքների մասինԱրարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանինԿրեմլը նշել է՝ որ դեպքում Լիտվան կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի թիրախումՄահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ ԻնգեբորգըՄոդին Պուտինին հին հնդկական գրականության արժեքավոր ստեղծագործություն է նվիրելԼիտվան հայտարարել է HIMARS-ների՝ ԱՄՆ-ից մատակարարման հետաձգման մասինԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ ՓաշինյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համաձայնագիր են ստորագրելԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Կիևի համար 6.1 միլիարդ եվրոյի տրամադրումը«Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ ՊուտինԱրտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով Ռուսական Տ-80ԲՎՄ տանկերը ստացել են անօդաչուներից պաշտպանության նոր համալիրՊուտին. Ռուսաստանի դեմ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվելՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Տուսկը հայտարարել է Լեհաստանի ցանկության մասին՝ ստեղծել սեփական Starlink-ի անալոգըՍամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք»Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել վերադարձնել Բելառուսին հասանելիք միլիոնավոր դոլարներըԱդրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումըՊուտինը և Մոդին բանակցություններ են վարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներումՏեխասի դատարանը մեղադրել է TikTok-ին երեխաների անվտանգության գործառույթի վերաբերյալ օգտատերերին մոլորեցնելու մեջՍպերցյանի հաջող մեկնարկը «Ալ Ահլիում»․ Կրասնոդարի մարզիչը կանխատեսում է փայլուն շարունակությունԱՄՆ կոնգրեսականը պատմել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ իր ընկերության մասինԱշխարհը՝ լարված․ Հորմուզից ու Սարատովից մինչև Դուբլին ու Նյու Յորք՝ օրվա 10 գլխավոր կադրերը (տեսանյութ) Կիմ Չեն Ընի որոշումից հետո Հյուսիսային Կորեայում «զվարճանքի բում» է սկսվելՌուսական սարքը չինական «Չանյե-7» կայանի վրա կուսումնասիրի լուսնային վտանգավոր փոշու շարժըՌուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ ԿարապետյանՓաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելուԱՄՆ կոնգրեսականը ՌԴ դեսպանին անվանել է իր լավ ընկերը«Ռեալի» երկրպագուները հակահրեական և հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել Չեմպիոնների լիգայի խաղից առաջԲուդանովը Բալթյան երկրներին անսովոր առաջարկ է արելՀայտնի են դարձել Գազայում Կադիրովի որդու հումանիտար գործունեության մանրամասներըԻ՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ Պարզաբանում է «Երևան ավտոբուսը» Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասինՄերցի դեմ դատական հայց է ներկայացվել «էթնիկ զտումների» մասին խոսքերի պատճառովՆԱՏՕ-ի երկիրը մեծացրել է ռուսական գազի ներմուծումըՈւկրաինայում հզոր քաղաքական ուժ է ձևավորվելՖուտբոլիստը պատմել է՝ ինչպես է դոպինգը պատահաբար հայտնվել իր օրգանիզմում#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բալահովիտում ասֆալտի տակ մարդու գանգ է հայտնաբերվել․ «Պանդորայի արկղը» բացվել է.Պեսկովը՝ ՈւկրաինայինԴատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել. փաստաբան ՀՀ դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համագործակցության պայմանավորվածություն են ստորագրելReuters. Իրանը և Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի բանակցություններին վերադառնալու հարցըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկում են ունեցել
Ամենադիտված