Ես կողմ եմ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը. Փաշինյան
Քաղաքական
Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է հավանության արժանանա հակամարտության բոլորի կողմերի կողմից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է The Daily Telegraph-ին տված հարցազրույցում: «Ես կողմ եմ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքին: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հաստատվի հակամարտության բոլոր կողմերի կողմից», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի ՝ Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության դադարեցման համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)