Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հատել է երեկ տասնյակի սահմանը․ կա ավելի քան 800 վիրավոր․ Reuters
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի Իզմիր քաղաքում շարունակվում է երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի փլատակներից մարդկանց դուրսբերման աշխատանքները: Մահացածների թիվը այս պահի դրությամբ 35-ն է։ Նշվում է ավելի քան 800 վիրավորի մասին։ Իսկ 200 մարդ դեռևս չի հայտնաբերվել։ Ամբողջովին փլուզվել է 20 շենք։ Դրանցում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Գրեթե 2000 մարդ գիշերում են վրաններում։ Սեյսմիկ ծառայությունները նշում են, որ գրանցվել են հարյուրավոր հետցնցումներ։ Չի բացառվում նաև ավելի ուժգին երկրաշարժի հավանականությունը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)