Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասել է երեքի․ Kurier
Համաշխարհային ՄամուլԱվստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչական հարձակման արդյունքում երեք մարդ է զոհվել, այսօր հայտնել է Վիեննայի նահանգային ոստիկանության նախագահ Գերհարդ Պյուրստլը:
«Երեք քաղաքացիական զոհ կա, չորրորդ սպանվածը ինքը՝ հանցագործն է», - ասել է Պյուրստլը՝ հավելելով, որ զոհվածներից երկուսը տղամարդ է, մեկը՝ կին:
Ինչպես հայտնել ենք, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում հանցագործը հարձակվել է սինագոգի վրա: Աղբյուրը, նախնական վարկածով, հայտնում էր հանցագործի ձերբակալության մասին։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերջինս պայթեցրել է իրեն։
Կատարվածը որակվել է որպես ահաբեկչություն։