ԵԽ պատգամավորը Վիեննայի ահաբեկչության առնչությամբ հիշեցրել է ՀՀ վարչապետի նախազգուշացումը
ԱշխարհԵվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Մարկո Դրեոստոն նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում նշել է, որ Փաշինյանը Եվրոպային զգուշացնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կանգնեցնելու մասին:
«Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացնում էր Եվրոպային․ «Եթե Էրդողանի դեմը չառնեք, թուրքերին կգտնեք Վիեննայի դարպասների մոտ»: Նույնիսկ ոչ դարպասների մոտ. այն, ինչ այսօր տեղի ունեցավ, Վիեննայի կենտրոնում էր»,- գրել է պատգամավորը: