Բայդենի շտաբը հայտարարել է ընտրություններում հաղթանակի մասին․ «Ռիա Նովոստի»
ԱՄՆ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը շտաբում հայտարարել են ընտրություններում հաղթանակի մասին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթեցինք ընտրություններում: Եվ մենք կպաշտպանենք այս ընտրությունները»,-մամուլի ասուլիսում հայտարարել է Բայդենի շտաբի խորհրդական Բոբ Բաուերը:
Նա նշել է, որ դեմոկրատների շտաբը չի անհանգստանում հանրապետական թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների՝ դատարան, ընդհուպ Գերագույն դատարան հնարավոր բողոքարկումներով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)