Շվեյցարիայի ԱԳՆ․ Բյուրգենշտոկում ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշեր Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Բանակցողները համաձայնության են եկել Լիբանանը ներգրավել հակամարտությանը վերջ դնելու բանակցություններում Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից Բացահայտվել են «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր Նավթի գներն անկում են ապրում 

Այսօր մի տխմար մեղադրել է ինձ՝ համեմատելով չգիտեմ ում հետ, թե իբր ապահով պառկած եմ ԱՄՆ-ում․ Արսեն Ջուլֆալակյան

Սպորտ

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«2018թ. դեկտեմբերից, երբ ստացա պատգամավորական մանդատս, ընտանիքս հայտնվեց տարբեր քաղաքական շրջանակների, պատվերով աշխատող որոշ ԶԼՄ-րի, ֆեյքերի ուշադրության կենտրոնում։

Երբեք այդքան հորինված մեղադրանք և քննադատություն չէի լսել իմ և ընտանիքիս հասցեին, թեև ասել, թե բացարձակ չէի սպասում, սուտ կլինի, բայց ոչ հաստատ նման ստոր մակարդակով և այդպիսի ինտենսիվությամբ (հատկապես,որ երբևէ դրա իրական առիթը չենք տվել․ հակառակը, տասնամյակներ շարունակ լավագույնս ծառայել ենք մեր պետության հեղինակության բարձրացմանը աշխարհի մակարդակով և եղել օրինապաշտ քաղաքացիներ)։
Ամենասկզբում նույնիսկ որոշակի հույս ունեի, որ կարելի է ընտանիքիս օրինակն օգտագործել որպես“role model” տարբեր պատճառներով․ հիմա չխորանամ։ Բայց չէ, ընտրվեց (ինչպես հաճախ է լինում) բացասական տարբերակը՝ փորձ անել հնարավոր և անհնար բոլոր միջոցներով վերացնել, նվազեցնել, հեղինակազրկել հեղինակություն ունեցող մարդկանց/ընտանիքներին։
Թվում է, թե օրինաչափություն է. քաղաքականությունն է դա ենթադրում, մտել ես, պատրաստ եղիր հարվածների։ Չեմ հերքում, արդեն դարձել էր սովորական։ Խոստովանում եմ, այլևս չէի էլ կարդում գրեթե ոչ մի հոդված անձիս մասին՝ թե լավ, թե վատ․․․
 
Սեպտեմբերին,երբ հայտնի պատճառներով վայր դրեցի մանդատս, կարծում էի, թե այլևս կդադարեն աբսուրդի ժանրի այդ մեղադրանքները։ Բայց ոչ, արի ու տես, որ կոնկրետ շրջանակներ հետևողական աշխատում են․․
 
Կարծում եմ, հիմնական նպատակն է առաջացնել ինձ մոտ հիասթափություն և բացասական կերպար ձևավորել հասարակության շրջանում։ Երկու դեպքում էլ ի սկզբանե ձախողել են։ Անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժեր են, կամ անձեր, հնարավոր չէ ինձ կամ ընտանիքիս հիասթափեցնել հայրենիքից։ Այն մեզ համար սուրբ է և վեր ամեն ինչից, ինչն ապացուցել/ապացուցում ենք գործով։ Իսկ հանրության վրա ազդել նման անորակ մեթոդներով, վստահաբար չի ստացվի։ Տարիների ընթացքում հսկայական գործ է արվել/արվում ամենօրյա ռեժիմով, լուռ, առանց գովազդելու ինքներս մեզ։ Բավական է ուղղակի մի փոքր խոսենք, և այդ կեղտը կլցվի ջուրը։
Ինչու՞ հիմա արեցի այս գրառումը (առաջին անգամ եմ այս թեմային անդրադառնում, հուսամ վերջին)։ Այսօր մի տխմար, ով սիստեմատիկորեն այլանդակ լեքսիկոնով վիրավորում է հիմնականում իշխող քաղաքական ուժին, մեղադրել է ինձ՝ համեմատելով չգիտեմ ում հետ, թե իբր ապահով պառկած եմ ԱՄՆ-ում և այնտեղից դատարկ գրառումներ եմ անում(մնացածին էլ չանդրադառնամ՝ հերթական բարբաջանք է...)։
 
Ի՞նչն է վիրավորական։ Երբ դու, պատերազմի սկսվելուց իսկապես գտնվում ես այլ երկրում, միանգամից փոխում ես բոլոր ծրագրերդ, լծվում ես պետությանը հնարավորինս օգուտ տալու գործին (դրամահավաք, փոխանցումներ,նամակներ միջազգային կառույցներին, միտինգների կազմակերպմանը աջակցություն և մասնակցություն, անձամբ օգնության փոխադրում Հայաստան․․․), հնարավորինս շուտ վերադառնում ես հայրենիք և տեղում սկսում աշխատել ընկերներիդ և համակիրներերիդ հետ․․․ մի անհայրենիք տխմար, մի քանի դրամի համար սկսում է քեզ անբարո ձևով մեղադրել բացարձակ սուտ բաներում։
 
Թե ինչ է արվել/արվում, ժամանակին անպայման կխոսեմ, հիմա դեռ շատ շուտ է։ Անելու էլ լիքը բան ունենք։ Նախ պետք է հաղթենք։
Անպայման կխոսեմ, որովհետև մի շարք հայրենասեր մարդիկ են աջակցում ինձ տարբեր նախաձեռնություններում։ Իսկ լավը հաստատ պետք է միշտ բարձրաձայնվի, որպեսզի նման վիժվածքների ձայնը խլանա, և տարածվի դրականն ու բարին»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիայի ԱԳՆ․ Բյուրգենշտոկում ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշերՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Չինաստանը արտահանման վերահսկողության ցանկում ավելացրել է 10 ամերիկյան կազմակերպությունՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սև ծովում յոթ երկրաշարժ է տեղի ունեցելԻրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Բանակցողները համաձայնության են եկել Լիբանանը ներգրավել հակամարտությանը վերջ դնելու բանակցություններումՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրՄեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասինՄահացել է Արևելյան Թիմորի նախկին նախագահ Ֆրանցիսկո ԳուտերեշըՆոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանումՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից Բացահայտվել են «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքերCNN. Իրանի դեմ ռազմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար Նավթի գներն անկում են ապրում Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան ԳեղամյանԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովՎաշինգտոնը և Թեհրանը Հորմուզի նեղուցով անվտանգ անցման մեխանիզմ կմշակեն Էդ ովքե՞ր են, որ կարում են պլստան, հավաքեք էդ սարքերը, կարո՞ղ ա կոռուպցիա կա․ Տիգրան Ավինյան (տեսանյութ) Կիլիան Մբապեն անդրադարձել է Մեսսիին և աշխարհի առաջնությանը Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՌուսաստանը հարձակվել է Սև ծովում թուրքական բեռնատար նավի վրա. կան զոհերԶեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԱՄՆ-ը և Իրանը տեխնիկական բանակցությունները կշարունակեն մինչև շաբաթվա վերջ «Ուժեղ, ինչպես միշտ»․ Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ նոր կադր է հրապարակել հիվանդասենյակից (Լուսանկար) Ե՞րբ կավարտվեն Կիևյան կամրջի շինարարական աշխատանքներըՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. քաղաքապետ Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկանՊայթյուն է եղել Կատարի խոշորագույն արդյունաբերական գոտիներից մեկում․ կան զոհեր ու անհետ կորածներՄեր զորակցությունն ենք հայտնում շինծու գործով ազատազրկված Անդրանիկ Թևանյանին. հայտարարությունՄահացել է ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ ՄարգարյանըԻրանին հաջողվել է լուծել մի շարք խնդիրներ՝ շնորհիվ Կատարի և Պակիստանի 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերԻ՞նչ կարծիք ունեն քաղաքացիները նոր տրոլեյբուսների մասին․ Տիգրան ԱվինյանՕրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Երևանում ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտՏԻՄ օրենքի ընդունունմից հետո Երևանում այլ իրավիճակ ենք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Հունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026»-ինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել բնակավայրԻնչ փոխարժեքներ են սահմանվել այսօր ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԵրկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտքՎթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն
Ամենադիտված