Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Լուկաշենկայի դեմ
Համաշխարհային ՄամուլԵվրամիությունը պաշտոնապես պատժամիջոցներ է մտցրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Միության հրապարակած փաստաթղթից: Եվրամիությունը պատասխանատու է համարում բելառուս առաջնորդին ընդդիմության նախագահի թեկնածուների և խաղաղ ցուցարարների ճնշման, ինչպես նաև լրագրողներին վախեցնելու համար: ԵՄ արտգործնախարարները քաղաքական որոշում են կայացրել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին հոկտեմբերի 12-ին: Այդ ժամանակվանից շարունակվում են աշխատանքները նոր սև ցուցակի կազմման և համաձայնեցման ուղղությամբ: Լուկաշենկոյից բացի՝ ցուցակում են նրա ավագ որդին՝ Վիկտորը, և 13 այլ մեղադրյալներ։ Ցուցակում ընդգրկված բոլոր անձանց կարգելվի մեկնել ԵՄ, իսկ Միության տարածքում նրանց ակտիվները կսառեցվեն: