Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններում 60 000 ձայն է ստացել․ Associated Press
Համաշխարհային ՄամուլՔանյե Ուեսթի նախագահական հայտը պաշտոնապես ավարտվեց այն բանից հետո, երբ ռեփերը 12 նահանգներում հավաքեց ընդամենը 60,000 ձայն: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ 12 նահանգներում Ուեսթի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը 60 761 է, հայտնում է Associated Press-ը: 43-ամյա Ուեսթը կարողացել է ամենաշատ ձայները հավաքել Թենեսիում՝ 10,216 ձայն՝ նահանգի ընդհանուր ձայների 0,3 %-ը: Ռեփերի երկրորդ ամենաբարձր ցուցանիշը եղել է Մինեսոտայում, որտեղ նա հավաքել է 7 789 ձայն։ Դրան հաջորդում են Կենտուկին, Կոլորադոն և Օկլահոման: