Հանրապետականները գումար են հավաքում Թրամփի դատավարությունները ֆինանսավորելու համար
ԱՄՆ
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն դիմել է նվիրատուներին`գոնե 60 միլիոն դոլար հայթայթելու համար, որպեսզի ֆինանսավորեն գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական գործերը, հաղորդում է Reuters- ը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
«Նրանք 60 միլիոն դոլար են ուզում», - գործակալությանը հայտնել է կուսակցության նվիրատուներից մեկը, ով հարցում է ստացել ազգային կոմիտեից։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է բողոքարել ընտրությունների արդյունքերը բոլոր այն նահանգներում, որտեղ առաջատար է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)