Ղազախստանը հերքում է Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունները
ԱդրբեջանՂազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հերքել է որոշ ԶԼՄ-երում հայտնված այն տեղեկությունը, որ Ղազախստանը սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին, հայտնում է stopfake.kz-ը:
«Ղազախստանը հավատարիմ է միջազգային հանրության առաջ իր բոլոր պարտավորությունների կատարմանը և մտադրություն չունի սպառազինել այլ երկրների»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: