Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Այսօր հոսանքազրկումներ են սպասվում մի շարք հասցեներում Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր Goal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահաս Հունիսի 22-28-ի շաբաթվա ընթացքում երեք կենդանակերպի նշանների կյանքը զգալիորեն կփոխվի Մեկնարկել է մեծահասակների առաջնությունը՝ 50+ և 65+ տարիքային խմբերով Իսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրել Reuters. Էրդողանը կարգադրել է վերսկսել ուղղափառ աստվածաբանական դպրոցի բացման շուրջ բանակցությունները Նավթի արտահոսք Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները 

Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները

Քաղաքական

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «BBC» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները.

«Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։

Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»:

Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»,-նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցների եթերում:

Նա սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլև հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի և Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ալիևը BBC-ի թղթակցի խոսքերն ապատեղեկատվություն է որակել հենց նույն լրատվամիջոցի հետ հարցազրույցում:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Ստեփանակերտում աշխատող BBC-ի թղթակիցն արձանագրել է, որ տեղի խաղաղ բնակչությունը թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, Ալիևը նշել է, որ կասկածում է այդ վկայությանը:

«Ես կասկածում եմ այդ վկայությանը: Դա կարող է լինել կեղծ տեղեկատվություն»,- նշել է Ալիևը:

Հաջորդ դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերյալ կան վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև այդ բոլորը մանրամասն փաստագրված է Human Rights Watch-ի կողմից, Ադրբեջանի նախագահը դարձյալ նշել է, որ այդ բոլորը կեղծ է.

– Մենք չենք օգտագործել դրանք, դա մեկ այլ կեղծ տեղեկատվություն է:

– Ամեն ինչ կեղծ տեղեկատվությո՞ւն է:

– Այո, ինչո՞ւ` ոչ…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը, նշել է, որ դա կարող է լինել իրենց հրետանու սխալը, իսկ լրագրողի դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է սխալվել մեկ օրվա մեջ երկու անգամ, Ալիևը նշել է, որ այո:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավորՋերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազելԱյսօր հոսանքազրկումներ են սպասվում մի շարք հասցեներումԴեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցերGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահաս Հունիսի 22-28-ի շաբաթվա ընթացքում երեք կենդանակերպի նշանների կյանքը զգալիորեն կփոխվի Մեկնարկել է մեծահասակների առաջնությունը՝ 50+ և 65+ տարիքային խմբերով Իսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրել Reuters. Էրդողանը կարգադրել է վերսկսել ուղղափառ աստվածաբանական դպրոցի բացման շուրջ բանակցությունները Նավթի արտահոսք Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները Գերմանիայում կայծակի հարվածից 9 մարդ է տուժելԱվելի քան 2,2 միլիոն ուսանող և աննախադեպ ստուգումներ․ Հնդկաստանում անցկացվում է աշխարհի խոշորագույն քննություններից մեկը Հանրային ռադիոյի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն․ ևս մոտ 1800 հաստատություն կփոխի աշխատանքի գրաֆիկը Դավիթ Չալոյանը դարձել է Եվրոպայի Գրան Պրիի մեդալակիր Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը ժամանել է Կոսովո, որտեղ կմասնակցի 2026 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը Լամին Յամալը դժգոհ է լրագրողների աշխատանքից ԱԱ-2026-ում Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն «Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Շոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. Թրամփ Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային պաշարների հարստացման մակարդակը նվազեցնելու շուրջ. Պակիստանի արտգործնախարար Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ». Տաթևիկ Հայրապետյան Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Իսրայելի պաշտպանության նախարար. ՑԱՀԱԼ-ի զինվորների համար Լիբանանում որևէ սահմանափակում չի եղել և չկա Kyodo․ Ճապոնիայի վարչապետի կաբինետի հավանության մակարդակը հասել է պատմական նվազագույնի «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ (լուսանկարներ) Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմ Իրանի Սպահան նահանգում անկարգությունների հետ կապված ավելի քան 4 000 գործ է հարուցվել Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ջրասուզակը գետից դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինըՂրիմը մնացել է առանց ջրի Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ Համբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդ ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների Իլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Ուկրաինայի նախկին վարչապետը վերադարձրել է լեհական պետական պարգևը Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Իրանը առանց Լիբանանում hրադադարի չի անցնի բանակցությունների հաջորդ փուլին. Բաղայի Սարիկ Անդրեասյանի 13-ամյա որդին շտապ տեղափոխվել է վիրшհшտшրան. մանրամասներ (լուսանկար) ԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունը Կոլումբիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ամենադիտված