Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 

Մենք ունենք երազանք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը. Արայիկ Հարությունյան

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում դիմեց ժողովրդին՝ ներկայացնելով, թե ինչն է հիմք հանդիսացել պատերազմը դադարեցնելու որոշում կայացնելու համար: Հարությունյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 8-ի առավոտյան, երբ լուսանկար էր հրապարակել  Ստեփանակերտի հրապարակից, նշել է, որ եղել է իր կյանքի ամենածանր գիշերներից և ամենածանր լուսաբացներից մեկը: «Ինչո՞ւ եմ հայտարարել՝ չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ: Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել՝ այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել՝ 1992-1994 թթ. կորցնելով շատ հարազատներ, որոնց վերջին բառը եղել է իմ ձեռքերում: Բայց ես իմ մեջ կարողացել եմ ուժ գտնել, կենտրոնանալ, որոշումներ կայացնել: Բայց այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ, թե պատմությունն ինչպիսի գնահատական կտա, սակայն ստիպված ենք եղել»,-ասաց Հարությունյանը:

Նա բացատրեց, թե ինչու: 43 օր մարտական գործողությունների արդյունքում կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից և ամենագլխավորը՝ Շուշին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա: «Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ թիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող՝ մանավանդ մեր ժամկետային զինծառայողների մասով»,-ասաց նախագահն ու նշեց՝ չի ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով:

Հարությունյանի խոսքով՝ կարծես թե մի քանի օր հայկական կողմին հաջողվել էր պաշտպանվել ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը, նոր տեխնոլոգիաների, նոր ԱԹՍ-ների միջոցով հնարավորություն  ունեցավ շատ մեծ վնասներ հասցնել հայկական զորքին: Մարդկային շատ մեծ կորուստներ են եղել միայն երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում՝ ԱԹՍ-ների արդյունքում:

«Ինչո՞ւ չհաջողվեց. մենք բոլորս պատասխան ենք տալու, այո, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր պաշտպանության բանակը կարիքներ ուներ»,-ասաց նախագահը: Այդ ամենով, բայց զորքը կարողանում էր դիմադրել, ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերի: «Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտական գործողություններում: Թուրքիայի զինվորականների, ահաբեկիչների, վարձկանների մասնակցությունը ևս եղել է: Կռվում էին հայ կամավորը, հայ զինվորը: Ես խոնարհվում եմ առաջին հերթին մեր զինվորների առջև: Աշխարհի ամենահերոս տղերքն են եղել ժամկետային զինծառայողները: Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առջև: Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը, խնայեինք, փրկեինք»,-ասաց Հարությունյանը:

Նախագահը հիշեցրեց, որ մի քանի անգամ, այդ թվում Շուշիի մարտականչի օրը կոչ է արել՝ դիմելով հայրենակիցներն ասել, որ նրանց կարիքը կա: «Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, որ արդեն եղած ռեսուրսներով՝ մարդկային և զինտեխնիկայի, անհնարին էր կռվել»,-ասաց նա:

Արցախի նախագահը վստահեցրեց, որ շատ երկար փորձում էին բանակցության սեղանի շուրջ քննարկել, կասեցնել, սակայն հնարավոր չեղավ: «Կողմ էի, որովհետև հուսահատված չէի, եթե հուսահատված լինեի, կմտածեի՝ շարունակել կռիվը՝ կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու և կորցնելու ենք Արցախը: Ամեն ինչ առջևում է: Արցախը, հայ ազգը, Հայաստանը շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք ինչ-որ իմաստուն որոշումներ կայացնելով հետագայում, ճիշտ ճանապարհով ընթանալ, հաջողություններ արձանագրել: Իսկ ո՞վ է ասել, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Դրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն՝ առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը: Համազգային խնդիրները դեռևս առջևում են, մեր տեսիլքը դեռևսս չի մարել, հակառակը՝ մենք ունենք երազանք, ունենք երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը և զերծ մնալ այնպիսի երևույթներից, որոնք հարիր չեն հայ ազգին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու հնարավորություններ, քննարկումներ իրականացնելու: Դեռ նոր է սկսվում ամեն ինչ, չեմ ուզում բացել փակագծերը, ամեն ինչ, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է, պետք է մտածել, մտածել, նորից մտածել, գնահատել, նորից հետո որոշումներ կայացնել»,-ասաց Հարությունյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին
Ամենադիտված