Իրանը ողջունել է ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը
Իրան
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը։
«Մենք հավատացած ենք, որ եթե հակամարտող կողմերը հավատարիմ մնան միջազգային օրենքներին, հնարավոր կլինի բանակցությունների և քաղաքական ճանապարհով վերջ տալ այս հին հակամարտությանը։ Գոհունակություն հայտնելով պատերազմի ավարտվելու առնչությամբ՝ հույս ունենք, որ ձեռք բերված համաձայնագիրը հրադադարը կյանքի կկոչի»,- գրել է Վաեզին «Թվիթեր»-ի իր էջում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)