«Հրապարակ». Արցախից եկած փախստականներին սպառնում են զրկել կացարանից, եթե մասնակցեն հանրահավաքներին
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում Արցախից եկած փախստականներից, որ իշխանական մանրումիջին պաշտոնյաներն արգելում են իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի օրակարգով հրավիրվող հանրահավաքներին։
Մարզպետները, թաղապետերը, տարբեր օթեւանների սեփականատերերը, որտեղ ապաստան են գտել Արցախից եկած մարդիկ, նրանց հատուկ զգուշացրել են, որ եթե մեկին տեսնեն բողոքի ակցիային մասնակցելիս, կզրկեն կացարանից։ Մենք երեկ հերթով զանգահարեցինք բոլոր մարզպետներին՝ այս լուրերի առիթով պարզաբանում ստանալու համար, սակայն որեւէ մեկը չպատասխանեց մեր զանգերին»: