ՆԳ նախկին փոխնախարար Գրիգոր Գրիգորյանն ԱԱԾ-ում է
Քաղաքական
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ խուզարկել են ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տունը եւ նրան հրավիրել ԱԱԾ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա որդին` Աշոտ Գրիգորյանը` նշելով, որ այս պահին իր հայրն ԱԱԾ-ում է:
«Չգիտեմ, ինչ էին խուզարկում, չգտան ինչի համար, որ եկել էին, չպարզաբանեցին, թե կոնկրետ ինչի են խուզարկում»,-ասաց նա:
Նա հավելեց, որ հայրը վաղուց քաղաքականությամբ չի զբաղվում, ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքին էլ չի մասնակցել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)