«Հրապարակ». Հադրութցի տղամարդն այրել է Արայիկ Հարությունյանի խանութը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ դեռեւս խաղաղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, Արցախից մեզ հայտնում են, որ խաղաղ բնակիչները, ովքեր պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց հարազատներին, տները, գործնական քայլերի են անցել։
Օրերս հադրութցի մի տղամարդ, կոտրելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին պատկանող խանութներից մեկի ապակիները, ներս է մտել, բենզին լցրել եւ հրի մատնել։ Խանութը վառելուց հետո էլ տղամարդը կանգնել է հրապարակի կենտրոնում եւ հայհոյանքներ տեղացել Հարությունյանի հասցեին։
Արցախցիները պատմում են, որ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, ինչ կատարվել է։ Հակառակը՝ նոր-նոր են ուշքի գալիս շոկից»: