«Հրապարակ»․ Հրաժարականների ալիք է բարձրացել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական բուրգը եւ, առհասարակ, կառավարման համակարգը քանդվում է։ Երեկ հրաժարական տվեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, նախորդ օրը՝ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը, նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը։
Հրաժարականներ են ներկայացրել շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը, Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։
Պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարել է մանդատը վայր դնելու, Թագուհի Թովմասյանն ու Լուսինե Բադալյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։
Կարող ենք ենթադրել, որ հրաժարականներն այսքանով չեն ավարտվի՝ իշխանության ներկայացուցիչները դժվար թե համաձայնեն ստանձնել Նիկոլ Փաշինյանի սխալների պատասխանատվությունը»: