Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ Անքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ Լավրով Աստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ Վարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորությունները Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր» Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) 

Չեմ բացառում, որ Ադրբեջանում գործընթաց սկսվի Նիկոլ Փաշինյանին ազգային հերոսի կոչում տալու համար. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

Ես գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը համառ է, նա չունի հայրենիքի ու պատասխանատվության զգացողություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը մինչեւ իր ելույթին անցնելը մի դեպք պատմեց. «Առավոտյան ժամը 6-ից սկսած տարբեր երկրներից ինձ զանգահարում են ու հարցնում՝ ոնց եմ, փորձեցի հասկանալ, թե ինչու են հետաքրքրվում իմ որպիսությամբ, քույրս ասաց՝ չե՞ս տեսել, Նիկոլի վկա աղանդն ինչ է տարածում սոցցանցերում։ Այդ տականքները «Նաիրի» կլինիկայի անունից տարածել են կեղծ մի հայտարարություն, թե Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ծանր կաթվածով տեղափոխվել է «Նաիրի» կլինիկա։ Բնականաբար, ֆեյքերը մեծ գոհունակությամբ տարածում էին։ Իսկ նրանք, որոնք գրել էին՝ թող մեռնի եւ այլն, բոլորիդ մաղթում եմ ձեր գրածը»։

Անդրադառնալով ԱԺ նիստին, որտեղ ընդդիմադիրները նախատեսել էին քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, ինչը, սակայն, չստացվեց, Զոհրաբյանն ասաց. «Սիրելի հայրենակիցներ, 2 օր առաջ դուք մեզ գործուղեցիք ԱԺ, վերջին հնարավորությունը տալով «Իմ քայլի» պատգամավորներին, խոսելու իրենց հետ, որպեսզի օրինական ճանապարհով ԱԺ-ում քննարկենք Արցախը թուրքի առաջ ծնկի բերած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բնականաբար, խոսակցություն չստացվեց։ Պարզվեց, որ ԱԺ «Իմ քայլի» պատգամավորներից մեկին Արցախից, Շուշիից ավելի շատ հետաքրքրում է Ազգային ժողովի կոտրված բռնակը։ Նրանք կանգնեցին ու պաշտպանեցին դավաճանությունը. ինչ տարբերություն իրենց համար՝ սելֆին Շուշիում կանե՞ն, թե՞ Թուրքիայում»։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցին, որում խոսք էր գնացել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դավաճան լինել, չլինելու մասին՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «ՌԴ նախագահի հարցազրույցը իրենց պատճառում է մի անասելի հրճվանք, հարցազրույցից պոկում են մեկ բառ, որ Նիկոլը դավաճան չէ եւ դրանով հրճվում են։ Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ նախագահը պիտի ասեր՝ Նիկոլը դավաճա՞ն է։ Գուցե Ալիեւի համար Նիկոլն Ադրբեջանի ազգային հերոս է։ Չեմ բացառում, որ Ադրբեջանի խորհրդարանում սկսվի գործընթաց Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում տալու համար, որովհետեւ այն ինչը Ալիեւն ուզում էր 30 տարի, Նիկոլ Փաշինյանը տարավ ու մատաղ արեց»։

Զոհրաբյանը նշեց, թե երեկ ինչ կարեւոր հայտարարություններ արեց ՌԴ նախագահը. «Նա ասաց՝ երբեւէ Շուշիի փոխանակման հարց չի եղել, Շուշիի փոխանակման հարցը ծագել է այս կոնֆլիկտի ժամանակ, իսկ ինչ էր ասում ստախոս Նիկոլը՝ պատերազմի դադարեցման ցանկացած ելքի դեպքում Շուշին առանց մարտի պիտի հանձնվեր Ադրբեջանին։ Պուտինը ասում էր՝ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին արժանապատիվ տարբերակ կար Շուշին պահելով հայկական վերահսկողության տակ, չկորցնելով բազմաթիվ տարածքներ, որոնք այսօր կորցվեցին, ունենալով նվազագույն զոհեր, կնքել հրադադար. Պուտինը նշեց՝ Ալիեւը համաձայն էր այդ տարբերակին, իսկ այդ տարբերակին չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանը»։

Զոհրաբյանն այդ առնչությամբ ընթերցեց Նիկոլ Փաշինյանի կողմից 2001 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակած հոդվածից մի հատված. ««Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաների ունեն գրավվյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին»։ Այսօր նա իրականացրեց այն ինչը գրել է տարիներ առաջ»։

«Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ դագաղներով, իշխանության եկավ հազարավոր օջախների դռան դիմաց սեւ լենտեր կապելով։ Նա իշխանությունից հեռանալու է մեր հայրենիքը գողանալով։ Ես գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը համառ է, ինքը չունի հայրենիքի զգացողություն, պատասխանատվության զգացողություն։ Ինքը 2 միլիոն դոլարի ռեմոնտ է արել այդ դաչաները, ինքն արդեն կոմպլեքս ունի այդ դաչաներում ապրելու»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ Վեդոմոստիի
Ամենադիտված