Այս 44 օրերի ընթացքում ստի տարածումը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլ քայքայել է այն․ Մովսես Հակոբյան
Քաղաքական
Պաշտոնից ազատվելու վերջնական որոշումս կայացրել եմ ՀՀ վարչապետի գիշերվա այն գրառումից հետո, երբ նա կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և վնգստացողներին դուրս մղել հրապարակից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Այդ պահին ես իմ որոշումը կյանքի եմ կոչել և զեկուցագիր եմ գրել բանակից զորացրվելու համար։ Ինչու այդ ընթացքում չեմ խոսել, որովհետև զինվորականները առանց համապատասխան թույլտվության որևէ լրատվամիջոցի չեն կարող հարցազրույց տալ և ես այդ որոշման հեղինակներից մեկն եմ եղել և գտնում եմ, որ դա ճիշտ է»,-ասաց Հակոբյանը։
Մովսես Հակոբյանը նշեց, թե ինչու է ցանկացել հարցազրույց տալ․ «Այս 44 օրերի ընթացքում ստի տարածումը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլ քայքայել է այն և տարել խորը ճգնաժամի առաջ»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)