Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը․ Մովսես Հակոբյան
Քաղաքական
Զինված Ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ գցելը, այսինքն սուտ տեղեկություն տարածելը, բացի այդ այնտեղ կա մի չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը, մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«100 տոկոս սուտը որևէ մեկի մոտ ընկալելի չէ։ Ինֆորմացիան պետք է տրվի այն չափով, որ համապատասխանի իրականությանը և 30 տոկոս դեզինֆորմացիա, որը հակառակորդին կշեղի բուն էությունից։ Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ և դրանից են ծնվել բոլոր այն հարցերը, թե ինչու կանգնեցվեց պատերազմը, եթե հաղթում էինք, որոշներն էլ ասում էին, պետք էր կանգնեցնել պատերազմը»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)