«Հրաշալի օր Հայաստանի համար». Վահան Բիչախչյանը հաղթանակը նվիրել է հայ զինվորին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին՝ 6-րդ տուրի խաղում Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակը նվիրել է հայ զինվորին:
«Հրաշալի օր Հայաստանի համար: Բոլորիս շնորհավորում եմ այս պատմական իրադարձության համար ու հաղթանակը նվիրում եմ մեր հերոս զինվորներին, որոնք զոհողությունների գնացին մեր սուրբ հայրենիքի համար: Միշտ կհիշենք ու կպատվենք նրանց: Հզոր հայ ազգ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 21-ամյա ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել