Ադրբեջանը Սեմյոն Պեգովի նկատմամբ քննչական գործողությունների համար աջակցություն է խնդրել ՌԴ-ի և այլ երկրների իրավապահ մարմիններից
Ադրբեջան
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի և այլ երկրների իրավապահ մարմիններին և իրավական աջակցություն խնդրել` Ղարաբաղյան պատերազմը լուսաբանող Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի և Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի նկատմամբ քննչական գործողություններ իրականացնելու հարցում։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրանց մեղադրում է ահաբեկչության բացահայտ քարոզի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կոչերի, ազգային հողի վրա ատելություն սերմանելու մեջ։
Պեգովը նաև մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)