Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան ԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներին Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունից 

Մենք կխնդրենք ճանաչել ԼՂ Հանրապետությունը. ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը

Արցախ

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այն ներկայացվել է սենատորներ Բրունո Ռետայոյի, Պատրիկոի Մաննեի, Էրվե Մարսելի, Ալիան Աղասսիի եւ Գիլյոմ Գոնտարդի կողմից:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը: «Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի բանաձեւի նախագիծը, որը Ֆրանսիային առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է նա «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում:

Ավելի ուշ Ռետայոն զարգացրել է այդ թեման «Sud-Radio»-ին տված հարցազրույցում. «Սա առաջին անգամ է տեղի ունենում: Գործնականում 20 տարի առաջ աշխարհի բոլոր ժողովուրդներից առաջինը Ֆրանսիան ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Անկասկած է, որ նոյեմբերի 25-ին Սենատում մենք առաջին անգամ կքվեարկենք նախագծի համար, որը դատապարտում է Էրդողանի գործողությունները, ինչպես նաեւ կպահանջենք Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել: Սակայն առաջին հերթին մենք կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Չորեքշաբթի երեկոյան Փարիզի խորհրդի որոշմամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն հանդես է եկել նույնպիսի պահանջով. «Փարիզի խորհուրդը քվեարկել է մի շարք միջոցառումների օգտին՝ հակամարտության մի քանի շաբաթից հետո Լեռնային Ղարաբաղի տուժած հայերին օգնություն ցուցաբերելու համար՝ ցանկություն հայտնելով ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- բացատրել է նա:

Անուրանալի է արժեքների պահպանության գործում Ֆրանսիայի ներդրումը: Այդ երկրի մեծ թվով մտավորականներ արդեն դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Արցախի մշակութային եւ կրոնական ժառանգությունը պահպանելու համար: Արցախի ճանաչումը, սակայն, այն եզակի հնարավորություններից մեկն է, որի դեպքում հայկական արժեհամակարգի պաշտպանությունը կդրվի իրավական հիմքի վրա, եւ հայ մարդը կամրանա իր հողի վրա:

Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Էմանուել Մակրոնի՝ իր իսկ երկրում ազգային քաղաքականության որոշակի միջոցառումների անցկացման վերաբերյալ որոշման, հանկարծ սկսեց վայրահաչությունն ու ողջ աշխարհի մահմեդականներին ուղղորդեց Ֆրանսիայի նախագահի դեմ, հասկանալի դարձավ, որ, ըստ էության, բացահայտվել է եվրոպական աշխարհամասի նկատմամբ թուրքական գաղտնի պլանը: Սա վկայում է ոչ թե այն մասին, որ Թուրքիան, իբր, պաշտպանում է մահմեդականներին (Ֆրանսիայում նրանք ավելի լավ են պաշտպանվել պետության կողմից), այլ ազդարարում է ի լուր ողջ աշխարհի, որ թուրք առաջնորդը մահմեդական ինչ-ինչ շրջանակների միջոցով ծրագրում է գրավել Հին աշխարհամասը եւ, հավատարիմ իր իսկ խառնվածքին, գենոցիդ իրականացնել եվրոպական ժողովուրդների նկատմամբ: Եթե Եվրոպայում մարդիկ այս գիտակցումն ունեն, բացառված չէ, որ կգնան համապատասխան քայլերի՝ Էրդողանին իրենց սահմաններից հեռու պահելու համար: Եվ այդ քայլերից մեկը կարող է լինել Արցախի Հանրապետության ճանաչումը:

Արցախահայության պայքարի գիտակցումն ու նրա, որպես անկախ պետություն, ճանաչումը ոչ միայն կհաստատի հայի իրավունքը՝ ազատ ապրելու հարազատ հողի վրա, այլեւ կդառնա համամարդկային արժեքների պաշտպանությանը միտված կարեւոր միջոցառում: Այն, բնականաբար, կարժանանա նաեւ այլ երկրների խորհրդարանների ու կառավարությունների քննարկմանը՝ դառնալով թուրք-ադրբեջանական տականքի դեմ պայքարի դրոշ:

Ստորեւ ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բանաձեւի նախագիծը:

 

  1. Սենատը,
  2. Հաշվի առնելով Սահմանադրության 34-1 հոդվածը,
  3. Ի գիտություն ընդունելով 1949 թ. Հյուսիսատլանտյան պայմանագիրը,
  4. Ի գիտություն ընդունելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման համաձայնագիրը,
  5. Հաշվի առնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ կրակի դադարեցման համաձայնագիրը,
  6. Հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին Ֆրանսիայի, Եվրոպայի ու այլ երկրների նկատմամբ ուժեղացրել է սադրանքները, ահաբեկումներն ու սպառնալիքները,
  7. Հաշվի առնելով, որ Թուրքիայի կողմից իրականացվող էքսպանսիոնիստական քաղաքականությունն Արեւելյան Միջերկրականում, Մերձավոր եւ Միջին Արեւելքում, իսկ հիմա նաեւ՝ Հարավային Կովկասում ապակայունացման հիմնական գործոնն է, քանզի նման ապակայունացումը սպառնալիք է ներկայացնում Ֆրանսիայի եւ, ընդհանուր առմամբ, Եվրոպայի համար,
  8. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծավալվում է հատկապես աշխարհի ամենաանկայուն երկու շրջանների՝ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի սահմանին եւ որ այն նաեւ էսկալացիայի, տարածաշրջանային տերությունների վրա պոտենցիալ ազդեցության ռիսկ է պարունակում,
  9. Հաշվի առնելով, որ Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած ռազմական աջակցությունն ընկած է ագրեսիայի հիմքում, որն սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ, բացի այդ, հաշվի առնելով, որ Թուրքիան, որպես ադրբեջանական բանակին աջակցություն, ուղարկել է վարձկանների, որոնք ծառայել են Սիրիայի ջիհադական խմբավորումներում,
  10. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, երբ գտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, մեկ անգամ չի ենթարկվել կազմակերպված կոտորածի, մասնավորապես՝ Սումգայիթում (1988 թ. փետրվարի 25-27), Կիրովաբադում (1988 թ. նոյեմբերի 23), Բաքվում (1990 թ. հունվարի 12-19-ը) եւ Մարաղայում (1992 թ. ապրիլի 10),
  11. Հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) եւ ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության գոյության եւ ազատ ապրելու անհնարինության մասին,
  12. Այսպիսով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ազատությունը չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից,
  13. Հաշվի առնելով 1994 թվականից ի վեր Ֆրանսիայի կողմից Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են նաեւ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ձեռնարկված ջանքերը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բացի այդ, հաշվի առնելով չեզոքության իր անփոփոխ դիրքորոշումն ու ձգտումը՝ նպաստելու հակամարտության փուլային լուծման բանակցային գործընթացին, բացի այդ, հաշվի առնելով, որ այս գործընթացին լրջորեն խոչընդոտում է Ադրբեջանի կողմից ռազմական լուծման դիմելը,
  14. Դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվում է թուրքական իշխանությունների եւ արտասահմանցի վարձկանների աջակցությամբ, եւ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերը եւ նրանց կողմնակիցներին անհապաղ հանել այն տարածքից, որը նվաճվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում անցկացված ռազմական գործողությունների արդյունքում:
  15. Կառավարությանը կոչ է անում զանգվածային հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներն ու օգտագործելով հասանելի բոլոր ուղիները,
  16. Կառավարությանը կոչ է անում Մինսկի խմբի շրջանակներում պաշտպանել բնակչության պաշտպանության անհապաղ իրականացումն իր հովանու տակ միջամտության միջազգային ուժերի տեղակայման ճանապարհով` համաձայն 2007 թվականի խաղաղության ծրագրի առաջարկությունների,
  17. Կառավարությանը կոչ է անում պահանջել Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննության անցկացում, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ եւ միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառմամբ,
  18. Կառավարությանը կոչ է անում իր ուժերի սահմաններում անել ամեն բան՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով բանակցությունների անցկացման ապահովման համար, ապահովել սահմանների վերականգնումը, որոնք որոշվել են 1994 թ., հայ բնակչության անվտանգությունն ու տեղափոխված անձանց վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը կարող է անհապաղ վերսկսվել Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահը Ֆրանսիան է,
  19. Կառավարությանը կոչ է անում ուշադրություն դարձնել այն դերի դիվանագիտական բոլոր հետեւանքներին, որը խաղում են թուրքական իշխանությունները, եւ իր եվրոպացի գործընկերների հետ վերանայել առավել հարմար ու կոշտ պատասխանները,
  20. Կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ այդ ճանաչումը դարձնել բանակցությունների գործիք՝ ամուր խաղաղություն հաստատելու համար:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. ՓաշինյանՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Ամենադիտված