Իշխանության պատգամավորները չեն կողմնորոշվում` գա՞ն նիստին, թե՞ ոչ. Մարուքյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես գիտեք՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում էր Աժ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում քննարկվելու էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։
Պաշտպանության հանձնաժողովը նախ հայտնեց, որ նիստը տեղափոխվում է 14։30, իսկ հետո՝ 16։30։
Իշխանության պատգամավորները այդպես էլ չեն կողմնորոշվում վերջապես գան այդ նիստին, թե չգան...»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)